Վերականգնվում է Սյունիքի մարզի մի շարք համայնքներով անցնող կենսական նշանակության ճանապարհահատվածը

08.08.2018 11:30
1256

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում իրականացվում է մարզային նշանակության Մ2-Վաղատին-Շենաթաղ ավտոճանապարհի 13.76 կմ հատվածի վերանորոգումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, վերականգնվող ճանապարհը սկսվում է Շամբ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկից, անցնում Դարբաս, Գետաթաղ, Լոր համայնքներով և հասնում մինչև Շենաթաղ համայնքի կենտրոնական մաս։ Վերականգնվելու են նաև համայնքների դպրոցներ, բուժկետեր, գյուղապետարաններ, մշակույթի տներ և հանրային այլ օբյեկտներ տանող մուտքերը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 23-ին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2019-ի հունվարի 23-ին։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կողմից։ Ընկերության պատասխանատուները խոստացան աշխատանքներն ավարտել պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ նոյեմբերին։ Ասֆալտապատումը կիրականացվի սեպտեմբերին։  

Դարբասի բնակիչ Գևորգ Գրիգորյանը նշում է, որ իրենց գյուղի միջով անցնող ճանապարհը կառուցումից ի վեր ընդհանրապես չի վերանորոգվել։ «Վերջին անգամ ճանապարհը ասֆալտապատվել է 1985-86 թվականներին։ Այս վերականգնումը շատ բան կտա մեզ։ Մեքենաս չի փչանա, փոշին տունս չի լցվի, մարդիկ հանգիստ կգան-կգնան մեր գյուղ»,- ասում է Գևորգ Գրիգորյանը։

Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ մեկնած Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները դիտարկեցին նաև 2016- 2017թթ. ընթացքում «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնված՝ Սիսիան քաղաքով անցնող 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որն այժմ գտնվում է երաշխիքային սպասարկման փուլում։ Շինարարին հանձնարարվեց վերացնել հայտնաբերված թերությունները։

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15