Վերանայվում և արդիականացվում են սեյսմակայուն շինարարության նորմերը. քննարկում քաղաքաշինության կոմիտեում

04.02.2019 12:07
1367

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեում կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ սեյսմակայուն շինարարության ոլորտի առաջատար մասնագետների, գիտական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, քննարկվել են Կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում, Քաղաքաշինության կոմիտեի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում» ծրագրով ընթացիկ տարում նախատեսված շինարարական նորմերի մշակման շարունակական աշխատանքներին առնչվող խնդիրներ:

Մասնագետներն անդրադարձել են նաև ԱՊՀ երկրների սեյսմակայուն շինարարության բնագավառում բազային կազմակերպություն ստեղծելու հարցին, որը պահանջում է լրացուցիչ քննարկում՝ Կոմիտեի և սեյսմակայուն շինարարության մասնագետների ներգրավմամբ:

Քննարկվել է նաև ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող սեյսմակայուն շինարարության նորմերի վերանայման աշխատանքների ընթացքը, ներկայացվել են առաջարկներ:

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված են եղել նաև «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունը որպես քաղաքաշինական ծրագրերի գիտահետազոտական և փորձարարական կենտրոն վերակազմավորելու, կենտրոնի լաբորատոր փորձարարական բազայի վերազինման ու տեխնիկական հագեցվածության ապահովման խնդիրներ:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40