«Վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել․ սա ամենածանր ու ցավոտ հարվածն է մեր պետականությանը»․ Սերժ Սարգսյանը՝ Արցախի կորստի մասին

24.11.2023 19:38
860

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի կորուստը վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին պատուհասած ամենամեծ ողբերգությունն է համարում։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։ Սերժ Սարգսյանն ընդգծեց նաև՝ ցավոք, բոլորի մոտ չէ, որ կա այդ գիտակցումը։

«Այդ գիտակցումը, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ դեռևս ամբողջովին առկա չէ, որ այս ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը»,- նշեց նա։

ՀՀ երրորդ նախագահը հիշեցրեց՝ ինչ նշանակություն ուներ հանուն Արցախի պայքարը՝ հենց Հայաստանի համար։

«Ես միշտ համարել և այսօր էլ  համարում եմ, որ Լեռնային Ղարաբաղի, Արցախի համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար։ Եվ երբ մենք այդ պայքարն առաջ էինք մղում, այդ գիտակցությամբ էինք առաջ մղում։ Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության համար, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ։ Եվ այդ ողբերգությունը, փաստորեն, մեր պետականությունը զրկեց իր հիմնասյուներից մեկից։ Առաջին հերթին դրա մասին է պետք մտածել, ոչ թե առանձին քաղաքական ուժերին, անձերին թիրախավորելու մասին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

aysor.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22