Վերսկսվել է «Սյունյաց երկրի» ավտոմեքենայի հրկիզման փաստով կասեցված քրգործի վարույթը

14.06.2023 11:54
1788

Ընթերցողը տեղյակ է, որ 2019 թ. փետրվարի 5-ի վաղ առավոտյան Կապան  քաղաքում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթին պատկանող «Վազ 21214» մակնիշի 831 LL 01 հաշվառման համարանիշի մեքենան:

Հաջորդ օրը թերթի ֆեյսբուքյան էջին երկու անգամ վնասաբեր տեղեկատվություն պարունակող տեսաձայնագրություն է ուղարկվել՝ նպատակ ունենալով ոչնչացնել թերթի համակարգչային տեղեկատվության պաշարները և ծրագրերը:

Տեղի ունեցածի առիթով երկու քրեական գործ է հարուցվել, որոնք հետագայում միավորվել են մեկ գործի մեջ:

2019 թ. փետրվարի 28-ից տվյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

2020 թ. հունվարի 15-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

2023 թ. հունիսի 7-ին ՀԿԳ ավագ քննիչի կողմից ընդունվել է որոշում՝ քրեական գործի վարույթը վերսկսելու մասին:

Ընթերցողին հիշեցնենք՝ քրեական գործի նյութերի մեջ է այն տեսանյութը, որով երևում է, թե ինչպես է ինչ-որ ելուզակ մեքենայի շարժիչի մասում հեղուկ լցնելով վառում մեքենան:

Հիշեցնենք նաև, որ դրանից առաջ Կապանում հարձակում էր կազմակերպվել թերթի խմբագրի վրա՝ հենց խմբագրատան մուտքում. այդ գործն էլ «ջրվել է» ոստիկանության Կապանի բաժնի ջանքերով:

Թե ինչ արդյունք կունենա կասեցված քրեական գործի վարույթի վերսկսումը, ժամանակը ցույց կտա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40