Վեցը` առաջին մրցանակով

08.12.2014 15:45
2274

Կապանի քիք-բոքսինգի «Գարեգին Նժդեհ» ակումբի մարզիկներն անցնող տարում անցկացված մրցաշարերում շարունակում են հաստատել իրենց բարձր կարգը: Նոյեմբերի 15-16-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց «Արսենալ» պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիայի հինգերորդ հուշամրցաշարը` նվիրված Դավիթ Պետրոսյանին:

Կապանի քիք-բոքսինգի ակումբը հուշամրցաշարին ներկայացավ տասը մարզիկով: ՀՀ վաստակավոր մարզիչ, ակումբի մարզիչ Արա Սարգսյանի սաներից վեցը կանգնեցին պատվո պատվանդանի առաջին հարթակին, մեկն արժանացավ արծաթե, եւս երեք հոգի` բրոնզե մեդալի: Ինչպես միշտ, կայուն մրցելույթներով աչքի ընկան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանող Շանթ Դավթյանը (54կգ քաշային կարգ), Վլադիմիր Հովհաննիսյանը (մինչեւ 64կգ քաշային կարգ), իսկ Եվրոպական տարածաշրջանային քոլեջի Կապանի մասնաճյուղի ուսանող Արտուշ Ավետիսյանը (մինչեւ 42կգ քաշային կարգ) մրցույթի առաջին ռաունդում լուրջ վնասվածք ստացավ, բայց հաղթահարելով ցավը եւ շարունակելով մենամարտը` հակառակորդին նոկաուտի ենթարկեց: Այդ մրցաշարին մասնակցությունն իրականություն դարձավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովանավորության շնորհիվ, ում էլ «Արսենալ» պրոֆեսիոնալ մարզական ասոցիացիան պատվոգիր հանձնեց` ակումբին աջակցելու համար: Ի դեպ, «Գարեգին Նժդեհ» քիք-բոքսինգի ակումբի նախագահ է ընտրվել գործարար Սարմեն Սարգսյանը:

Այժմ ակումբի սաներին լուրջ փորձություն է սպասվում: Նրանք նախապատրաստվում են մասնակցելու դեկտեմբերի 13-17-ը Թբիլիսիում կայանալիք Եվրասիայի գավաթի խաղարկությանը:
Նոյեմբերի 24-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ընդունեց քիք-բոքսինգի «Գարեգին Նժդեհ» ակումբի մարզիչ Արա Սարգսյանին, մրցանակակիր մարզիկներին, շնորհավորեց հաղթանակի առթիվ, հետաքրքվեց նրանց մարզումային պայմաններով եւ նոր հաջողություններ մաղթեց:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40