«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների մասերի մատակարարումը

22.10.2020 15:44
1575

Ընկերության ներկայացուցիչը ներողությունն է հայտնել հայ ժողովրդին` խոստանալով, որ դիմելու են ԱՄՆ պաշտպանության նախարարությանն ու բացատրություն են պահանջելու, թե ինչպես է օգտագործում ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան իրենց արտադրած տեխնոլոգիաները։

Ամերիկյան «Viasat» ընկերությունը վստահեցրել է, որ դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների համար կապի միջոցների մատակարարումը։ Ընկերության գրասենյակի առաջ բողոքի ակցիա իրականացնող հայ համայնքի անդամներին այդ մասին հայտնեց ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը։

Նրա խոսքով` իրենք զրուցել են «Viasat» ընկերության PR մենեջեր Քեն Փեթերմանի հետ, և նա է տեղեկացրել այդ մասին։

«Այդ մարդն անկեղծորեն լաց էր լինում։ Արցունքներն աչքերին ներողություն էր խնդրում և ասում, որ իրենք ընդամենը պաշտպանողական միջոցներ են վաճառում ու չեն իմացել, որ դրանք այսօր օգտագործվում են ահաբեկիչների կողմից»,– ասաց Քրիստինե Հալաջյանը։

Ընկերության ներկայացուցիչը նաև իր ցավակցությունն ու ներողությունն է հայտնել հայ ժողովրդին` խոստանալով, որ դիմելու են ԱՄՆ պաշտպանության նախարարությանն ու բացատրություն են պահանջելու, թե ինչպես է օգտագործում ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան իրենց արտադրած տեխնոլոգիաները։

Հալաջյանը նաև հայտնեց, որ Քեն Փեթերմանը ընկերության անունից խոստացել է փոխհատուցում տրամադրել Հայաստանին ու վստահեցրել, որ ինքն անձամբ իր անձնական միջոցներից ևս հանգանակություն է անելու հօգուտ Հայաստանի։

Ակցիայի մասնակիցներն ուղիղ եթերում շնորհակալություն հայտնեցին Քեն Փեթերմանին իրենց խնդրանքին ընդառաջելու ու աջակցելու համար։

Նշենք, որ մինչ այս հայտարարությունը ամերիկահայ համայնքը շուրջ 2 օր անընդմեջ խաղաղ բողոքի ակցիա էր իրականացնում ամերիկյան «Viasat» ընկերության գրասենյակի դիմաց։ Քրիստինե Հալաջյանը մի քանի ժամ պառկել էր գրասենյակի մուտքի մոտ` փակելով ոչ միայն շենքի մուտքը, այլև փողոցի անցուդարձը։

Դրանից հետո ընկերության ներկայացուցիչը հանդիպման է հրավիրել ակցիայի մասնակիցներին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

armeniasputnik.am



 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34