Վիրավոր զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուն գումար կստանա պետությունից

01.04.2021 12:00
1385

Հաշմանդամություն ունեցող աշխատակցի աշխատատեղի հարմարեցման համար գործատուն նաև մինչև 500 000 դրամ աջակցություն կստանա:

Արցախյան պատերազմում վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուին պետությունը փոխհատուցում կհատկացնի: Աջակցության նոր ծրագիրը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:

Ըստ ծրագրի` 2021 թվականի ապրիլի 1-ից հետո աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուն կստանա աջակցություն՝ այդ անձի աշխատավարձի եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամ:

Իսկ հաշմանդամություն ունեցող աշխատակցի աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում պետությունը գործատուին նաև մինչև 500 000 դրամ միանվագ փոխհատուցում կտրամադրի:

Միջոցառումից օգտվելու համար գործատուն պետք է դիմում ներկայացնի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։

Աջակցության տրամադրումը դադարեցվում է աշխատանքային պայմանագրի լուծման հետ միաժամանակ:


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40