Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

14.07.2020 23:45
2964

Մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք ստացել են միջին և թեթև կարգի վնասվածքներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական զինված ուժերը սադրանք են իրականացրել ՀՀ սահմանների նկատմամբ, տեղի են ունեցել մարտական գործողություններ: Այսօրվա դրությամբ թիրախավորվել են հայկական բնակավայրերը: Մասնավորապես, Տավուշի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները: Այսօր հրետակոծության է ենթարկվել նար Բերդ քաղաքը: Վնասվել են տներ, գազատար, որն ընթացքում վերականգնվել է: Թիրախավորվում է խաղաղ բնակչությունը: Բարեբախտաբար, զոհեր չունենք:

Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր: Մենք վաղը կփորձենք տեղում տեսնել այդ ավերածությունները: Նրանք կիրառել են իրենց ձեռագրին բնորոշ գործողություններ:

18:00-ից սկսած սահմանում համեմատաբար իրավիճակը հանգիստ է, շատ քիչ կրակոցներ կան, կա լարվածության նվազում: Կան վիրավորներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ընթացքում կփորձենք իրազեկել նրանց վիճակի մասին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` հակառակորդի խոցված ԱԹՍ-ների թիվը հասնում է 10-ի։ «Վաղն ավելի ստույգ կասեմ թիվը։ Հուլիսի 12-ից սկսած՝ մինչև այսօր ներառյալ, այդ թիվը մոտենում է 10-ի»: 

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40