Վրաստանը չի կարող պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Ղարիբաշվիլի

21.06.2022 21:33
1451

Վրաստանը չի կարող Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել ազգային շահերի եւ անվտանգության մարտահրավերների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հանդես գալով Քատարի տնտեսական համաժողովի շրջանակներում:

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի իրադարձությունների պատճառով: Դրա հետ մեկտեղ Վրաստանը պահպանում Է միջազգային պատժամիջոցները: «Մենք հստակ կերպով հայտարարել ենք, որ չենք կարող Ռուսաստանի նկատմամբ ազգային տնտեսական պատժամիջոցներ սահմանել շատ բնական պատճառով: Որովհետեւ մենք ունենք մեր ազգային շահերը, մենք ունենք մեր անվտանգության մարտահրավերները, տնտեսական մարտահրավերները»,-ասել Է Ղարիբաշվիլին:

Դրա հետ մեկտեղ Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել Է, որ իր երկիրը միակը չԷ, որը հրաժարվել Է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: «Ես որպես պետության ղեկավար պետք Է մտածեմ ժողովրդի անվտանգության մասին: Անպայմանորեն, մենք քաղաքականապես կանգնած ենք միջազգային հանրակցության կողքին: Մենք լիակատար համակարգման մեջ ենք գտնվում մեր միջազգային գործընկերների հետ: Ուստի դա մեր դիրքորոշումն Է»,-նշել Է վարչապետը, հաղորդել Է Sputnik-ը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40