Վրաստանը հերթերի նոր համակարգ է կիրառում սահմանին. ինչո՞ւ այդ մասին չգիտեին Հայաստանում

11.07.2018 12:30
1720

Էլեկտրոնային հերթը լավ բան է, բայց հայաստանցի վարորդները այդ մասին չգիտեին և չէին գրանցվել։ Այդ պատճառով էլ ստիպված են եղել սպասել։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Վրացի գործընկերները ՀՀ տրանսպորտի նախարարությանը չեն զգուշացրել սահմանային անցակետում հերթերի նոր կարգի մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Հուլիսի 1-ից ավտոմեքենաները Վրաստանի սահմանային անցակետերով անցնում են էլեկտրոնային հերթով։ Ընդ որում` բեռնատարները ոչ թե տեղում են գրանցվում, այլ նախապես։

Փամբուխչյանը նշեց, որ ՀՀ տրանսպորտի նախարարության աշխատակիցները վրացի գործընկերների հետ հսկում են իրավիճակը։

«Ցավոք, տրանսպորտի նախարարությունը չէր հայտնել և՛ մեզ` բեռնափոխադրողներիս, և՛ վարորդներին ընդհանրապես, որ հարևան երկրում նոր կարգ է մտցվել։ Բայց չէ՞ որ մեր գերատեսչությունների միջև մշտապես պետք է տեղեկատվության փոխանակում լինի։ Եվ առնվազն մի քանի օր առաջ մեզ պետք է նախազգուշացնեին», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը։

Հասկանալի է` ինչու է Վրաստանը հերթերի համակարգ սահմանել. ամռանն այստեղ զբոսաշրջիկների հոսքը մեծանում է, և անցակետերը չեն հասցնում սպասարկել բոլորին։ Ռուսաստանի սահմանին գտնվող Վերին Լարս անցակետը կարող է օրական մոտ 4 հազար մարդու սպասարկել, իսկ անցյալ տարի օգոստոսի սկզբին մաքսակետում մինչև 15-17 հազար մարդ էր հավաքվում։ Այդ պատճառով էլ որոշել են կանոնակարգել հերթերը։

Վատ է միայն այն, որ հայ վարորդներին նախապես այդ մասին չեն տեղեկացրել։

«Հերթերի մեջ են մնացել տարբեր ապրանքներ, այդ թվում` պարենամթերք տեղափոխող բեռնատարները։ Իհարկե, խոշոր բիզնեսը ապահովագրում է իր բեռները։ Իսկ փոքր բիզնեսն ու հասարակ քաղաքացիներն ի՞նչ անեն», — նկատեց Առաքելյանը։

Նրա կարծիքով` այս միջադեպը կրկին ապացուցում է, որ ՀՀ տրանսպորտի նախարարությունը պետք է հետևողականորեն և սերտ համագործակցի Վրաստանի և Իրանի գործընկերների հետ:

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40