Վրաստանը վերադարձնել քաղաքակրթական խաչմերուկ

23.12.2025 10:30
414

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավեաշվիլին կոչ է արել վրաց դիվանագետներին՝ առավելագույնս նպաստել երկրի խաղաղ ու տնտեսական ինտեգրմանն ավելի խոշոր աշխարհագրական տարածքային միավորներին։ Այս մասին նա խոսել է Թբիլիսիում կայացած վրացական դիվանագիտական կորպուսի տարեկան ամփոփիչ հավաքի ժամանակ։ Նա հորդորել է վրաց դիվանագետներին՝ շարունակել ջանքեր ներդնել՝ առեւտրային ու տարանցիկ կապերի զարգացման համար։


«Մեր ընդհանուր նպատակը Վրաստանի կարգավիճակի հետագա ամրապնդումն է՝ որպես Հարավային Կովկասում ռեգիոնալ կենտրոնի։

Միաժամանակ մենք պետք է առավելագույնս նպաստենք, որպեսզի մեր երկիրը ներգրավվի խաղաղ ու տնտեսական միավորումներում, որոնք ընդգրկում են ավելի մեծ աշխարհագրական տարածքներ՝ Ասիա, Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք։

Կոչ եմ անում, որ ձեզնից յուրաքանչյուրը ջանքեր գործադրի՝ տարանցիկ ու առեւտրային կապերի հետագա խորացման համար։ Դա կնպաստի ոչ միայն գլոբալ կապերի հետագա խորացմանը, այլ նաեւ Վրաստանին կվերադարձնի պատմական, քաղաքակրթական խաչմերուկ»,- ասել է Վրաստանի նախագահը։

Նա նաեւ ասել է, որ Վրաստանը «Միջին միջանցքի» առանցքային հանգույցներից է։

Հրապարակ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40