Վստահ քայլեք կյանքի նոր ճանապարհով․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ

01.09.2020 15:16
47206

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշվում է․

«Սիրելի աշակերտներ, ուսանողներ,

հարգելի մանկավարժներ եւ ծնողներ,

շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ։

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած վիճակն այսօր հնարավորություն չի ընձեռում այս հիշարժան օրն այցելել դպրոց։ Ցավալիորեն, առաջին դասարանցիները եւս ստիպված են սեպտեմբերի 1-ն անցկացնել առանց ուսումնական հաստատություն մուտք գործելու։

Այնուհանդերձ, վերլուծելով համավարակի զարգացման ընթացքը, որոշում ենք կայացրել ընդամենը մի քանի օր անց բացել դպրոցները եւ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ապահովել ուսումնառության գործընթացը։

Միաժամանակ, ուրախ եմ, որ սեպտեմբերի 1-ից մասամբ իրենց գործունեությունն են սկսում բուհերը եւ առաջին կուրսեցիները մուտք են գործում կյանքի նոր փուլ՝ լրացնելու ու հարստացնելու կոնկրետ մասնագիտական գիտելիքները։

Միաժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մանկավարժներին՝ նախորդ ուսումնական տարում հեռավար կրթության գործիքներին տիրապետելու եւ բարձր մակարդակով իրականացնելու համար։

Սիրելի աշակերտներ եւ ուսանողներ,

ինչպես վերը նշեցի, համավարակով պայմանավորված, այս ուսումնական տարում պետք է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, կանխելով դպրոցների՝ վարակի տարածման օջախ դառնալու հնարավորությունը, ինչը թույլ կտա բնականոն ճանապարհով իրականացնել ուսումնական գործընթացը։ Վստահ եմ, որ հետեւողական քայլերի արդյունքում միասին կհաղթահարենք նաեւ այս դժվարությունը։

Գիտելիքի եւ դպրության օրը սկսում է մեզնից յուրաքանչյուրի ճանապարհը դեպի մեծ ապագա, դեպի աշխարհն ավելի լավը դարձնելու առաքելության իրականացում: Եվ ես այս կապակցությամբ ուզում եմ հանրապետության բոլոր աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին եւս մեկ անգամ շնորհավորել այս տոնական օրվա կապակցությամբ։

Հայաստանի կառավարությունը բազմիցս խոսել է գիտելիքահենք տնտեսություն ունենալու և կրթության որակը մի նոր մակարդակի հասցնելու հրամայականի մասին։ Մեր առաջնահերթությունների մեջ կրթական համակարգի զարգացումն իր անփոփոխ տեղն ունի, ու հավատացած ենք, որ երկրում տնտեսական եւ քաղաքական վերելք ապահովելը հնարավոր չէ առանց կրթական խորը բարեփոխումների, իսկ այդ բարեփոխումներն էլ հնարավոր չեն առանց հանրային մասնակցության։ Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք կտրուկ զարկ տալ տնտեսությանը, աշխատաշուկայի համար համահունչ եւ մրցունակ կադրեր պատրաստել ու բարելավել կյանքի որակը։ Մեզ համար էական մարտահրավեր է կրթական հաստատություններն աշխատաշուկային կապելու խնդիրը, եւ այս ուղղությամբ բազմաթիվ անելիքներ ունենք։ Մեր հանրության համար ուսուցիչը, գիտնականը, պետք է հանդիսանան ոգեշնչման աղբյուր, իրենց թաղամասում, գյուղում, քաղաքում լինեն նորարարություններ բերող առաջամարտիկներ։ Համոզված եմ, որ մենք կարող ենք հասնել մեր երազանքների կրթությունն ունենալուն. մի բան, որն իր հերթին հնարավորություն կտա հասնել Հայաստանի Հանրապետության հռչակած ռազմավարական նպատակներին։

Հարգելի աշակերտներ եւ ուսանողներ,

ցանկացած կրթական հաստատության դռներից ներս մենք պիտի սովորենք նոր գիտելիքների արդյունքում փոխել աշխարհը, փոխել մեր երկիրը, փոխել մեր գյուղը, փոխել մեր կենցաղը՝ դեպի ավելի լավն ու առավել նորարարականը։ Սա է բոլորիս առաքելությունը, որի իրականացման ճանապարհին միասնական կերպով պետք է հաղթահարենք բոլոր մարտարհրավերներն ու շարժվենք առաջ։ Սիրելիներս, վստահ քայլեք կյանքի նոր ճանապարհով՝ ի նպաստ ձեզ, ձեր ծնողների, մեր ժողովրդի եւ պետության առաջընթացի»։ 

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47