Վստահեցնում եմ, որ հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին. Անջեյ Դուդա

26.11.2024 21:28
595

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ ընդլայնված կազմով տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լեհական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին Հայաստան կատարած այցի համար ու նշել, որ ուրախ է հյուրընկալել վերջինիս ՀՀ Ազգային ժողովում: 

Լեհաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ տպավորված է Հայաստան կատարած այցից ու ձեռքբերված պայմանավորվածություններից: 

«Վստահեցնում եմ, որ հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին»,- ասել է Լեհաստանի նախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերին, երկկողմ հետաքրքրության տնտեսական թեմաներին, տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու Հայաստան-ԵՄ հարաբերություններին:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40