Wall Street Journal. Բայդենի վարչակազմը հակված է Ուկրաինային Աբրամս տանկեր տրամադրել

24.01.2023 21:13
929

Բայդենի վարչակազմը, հակառակ իր նախկին դիրքորոշման, հակված է Ուկրաինա տեղափոխելու Abrams տանկեր՝ գերմանական Leopard 2 տանկերի մատակարարման հետ կապված գերմանական կառավարության առարկությունները հաղթահարելու համար, գրում է Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ-ում անանուն աղբյուրները։ Sky News Arabia-ն նմանատիպ տեղեկություն է տարածել՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրը, գրում է BBC-ն:

Ըստ WSJ-ի զրուցակիցների՝ Աբրամսի մատակարարումների մասին կարող է հայտարարվել այս շաբաթ։ Պաշտոնապես Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ, գրում է թերթը։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել սեփական Leopard 2 տանկերը և թույլ չի տա դրանց վերաարտահանումն Ուկրաինա երրորդ երկրներից, ինչպիսիք են Լեհաստանը և Ֆինլանդիան, եթե ԱՄՆ-ն չհամաձայնի Աբրամս տանկերը տեղափոխել Ուկրաինա։ Պենտագոնում բացառել էին դա, պատճառաբանելով, որ Abrams տանկերը չափազանց դժվար է սպասարկել :

Վարչակազմի դիրքորոշումը սկսեց փոխվել հունվարի 17-ին նախագահ Ջո Բայդենի՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցից հետո, ըստ Wall Street Journal-ի աղբյուրների, որում Բայդենը համաձայնել էր ուսումնասիրել ամերիկյան տանկերի հանձնման հնարավորությունը՝ անկախ Պենտագոնի դիրքորոշումից։

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40