Ընչաքաղցին հատուկ նոր արարք. Վահեն մարզպետարանի շենքից գույք է հանել

08.06.2018 20:51
4827

Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 13-ի սահմաններում Սյունիքի մարզպետարանից ահազանգ է ստացվել «Սյունյաց երկրի» խմբագրություն այն մասին, թե առավոտվանից Վահե Հակոբյանի քաջարանյան սպասավորները մարզպետարանի շենքից գույք են դուրս հանում՝ սկսած աղբամաններից մինչեւ աթոռներ, լուսամփոփներ, ջահեր…

Մարզպետարանցիները խնդրել են թերթի խմբագրությանը՝ կասեցնել յուրօրինակ այդ թալանը:

Մինչեւ մեր ներկայացուցչի տեղ հասնելը՝ երեք մեքենա արդեն բարձել ու տեղափոխել էին:

Մեր լուսանկարիչը հազիվ հասցրել է ֆիքսել գույքը շենքից դուրս բերելու առանձին դրվագներ:

Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից՝ Վահեն կարգադրել էր շենքից հանել այն ամենը, ինչ ձեռք է բերվել իր պաշտոնավարման քսան ամսվա ընթացքում՝ Քաջարանի կոմբինատի կամ այլ կազմակերպությունների հաշվին:

Վահեի կատարածը, անշուշտ, ընչաքաղցին, ուտող-ուրացողին, քոչվորին բնորոշ արարք է եւ չի զարմացնում նրան ճանաչողներին:

Ուրիշ հարց է այս դեպքում հետաքրքիր՝ ո՞վ է շենքի գույքի պատասխանատուն, ովքե՞ր են շենքում պահակություն իրականացնող անձիք:

Ինչպե՞ս է ստացվել, որ պաշտոնանկ արված եւ մարզպետի լիազորություններից զրկված անձնավորությունը կարողացել շենքից գույք հանել:

Այդ ի՞նչ հապճեպություն էր, միթե՞ դժվար էր եւս մեկ օր համբերել ու նոր մարզպետի հետ կարգավորել այդ «խնդիրը»:

«Սյունյաց երկիր»

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24