Ընդդիմադիրների երթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյանը հայտնեց հաջորդ օրվա քայլերի մասին

22.02.2021 20:47
3658

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը  փետրվարի 23-ի առավոտյան նախատեսում է հավաքվել կառավարական երրորդ մասնաշենքի մոտ՝ խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի մուտքը, այնուհետև՝ երեկոյան երթով շարժվել դեպի Դատախազության, Ոստիկանության շենքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հրապարակում այս մասին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ես հավաստիացնում եմ ձեզ, որ այս մեր երթերով, բողոքի հսկայական ակցիաներով խաթարելու ենք ամբողջ հասարակական կյանքը և հասնելու ենք իշխանափոխության»,-նշեց նա ու վստահեցրեց, որ պարալիզացնելու են մայրաքաղաքը և ամբողջ Հայաստանը:

Սաղաթելյանը, դիմելով երթի մասնակիցներին, տեղեկացրեց, որ վաղը՝ փետրվարի 23-ին ունեն երկու կարևոր գործողություն: Ըստ իր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը ժամը 11:30-ին գնալու է կառավարության երրորդ մասնաշենք, Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին այդ ժամին գնալ կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի ազատ տեղաշարժը: «Դրանից հետո երեկոյան ժամը 18:30-ին հավաքվում ենք Հանրապետության մետրոյի կայարանի մոտ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղից տեղի է ունենալու երթ՝ դեպի Դատախազություն, այնուհետև Ոստիկանություն: Գնալու ենք շատ հստակ կոչերով և պահանջով»,-ասաց Սաղաթելյանը:

Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի) ժամը 18:00-ին մեկնարկել էր ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» երթը: Այն հասավ մինչև Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ելույթ ունեցավ նաև շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40