ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ / ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

10.08.2021 11:36
7160

Սիրելի՛ դիմորդ
Գորիսի պետական համալսարանը հայտարարում է 2021/2022 ուստարվա բակալավրի (հեռակա) ընդունելություն:
Փաստաթղթերն ընդունվում են բուհում կամ առցանց եղանակով տվյալ տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 18:00-ն:

  • Քննություններն անց են կացվում սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը:
  • Ընդունվածների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 20-ը:

ՀԵՌԱԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
Դիմորդը բուհին ներկայացնում է՝
1. միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
2. 4 լուսանկար (3×4 սմ չափսի),
3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
4. զինվորական գրքույկ (առկայության դեպքում) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
5. Հեռակա ընդունելության կանոնների 30-32-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),
6. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),
7. տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
8. «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր,
9. առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,
10. ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):
11. Ընդունելության քննության համար բուհի հաշվեհամարին դիմորդի անունով մուծված 1500 դրամի կտրոն:
Ընդունելության քննությունների վճարից ազատվում են արտոնություններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` քննության համար վճարված գումարը չի վերադարձվում:
Դիմում-հայտն առցանց լրացնելու դեպքում դիմորդը ներկայացնում է վերը նշված կետով սահմանված փաստաթղթերի կրկնօրինակները՝ էլեկտրոնային եղանակով, իսկ բնօրինակները՝ բուհ ընդունվելուց հետո:
Ընդունելությանը վերաբերող ցանկացած հարցով խորհրդատվություն ստանալու համար կարող եք գրել ԳՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected], այցելել ԳՊՀ պաշտոնական կայքէջին՝ https://gorsu.am/, ֆեյսբուքյան էջին՝  https://www.facebook.com/GorisSU կամ այցելել ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Ավանգարդ 2 հասցեով՝ պահպանելով սանիտարահակահամաճարակային անվտանգության կանոնները։

2021/2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ/ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2021/2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ/ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ

Մասնագիտությունը,

Կրթական ծրագիրը

Ընդունելության քննությունները

 

Ընդունելության տեղերը

Ուսման վարձը (հազ.դրամ)

Մրցութային առարկաները

Ոչ  մրցութային առարկաները

վճարովի

2

3

4

5

7

Տարրական մանկավարժություն և մեթոդիկա  011301.01.6  

Հլգ (գ)

 

Մ(գ)**

 

25

350

Քիմիա

011401.02.6  

Ք (գ)

 

Մ(գ)**  կամ  Ֆ(գ)**

Հլգ*

10

270

Ֆիզիկա

011401.04.6  

Ֆ(գ)  կամ Մ(գ)

 

Մ(գ)**  կամ  Ֆ(գ)**

Հլգ*

15

270

Մաթեմատիկա

011401.05.6  

Մ(գ)

 

Ֆ(գ)**

Հլգ*

15

270

Կերպարվեստ

011401.11.6  

Գծն

 

ԳՆ

Հլգ*

15

300

Պատմություն

011401.18.6  

ՀՊ (գ)

Օտլ(գ) կամ ԸՊ(գ)

Հլգ*

25

320

Հայոց լեզու և գրականություն

011401.19.6  

Հլգ (գ)

 

Հլգ (բ)

 

25

320

Տնտեսագիտություն

031101.01.6  

Մ(գ)

 

Հլգ (գ)

Օտլ*

25

370

Կառավարում (ըստ ոլորտի)

041301.01.6

Մ(գ)

 

Հլգ (գ)

Օտլ*

30

370

Իրավագիտություն

042101.01.6  

ՀՊ (գ)

 

Հլգ (գ) կամ   Օտլ(գ)

Օտլ* կամ Հլգ*   

25

470

Դեղագործական քիմիա

053101.02.6

Ք(գ)

 

Կ(գ)** կամ

Ֆ(գ) **

Հլգ*

15

300

Էլեկտրոնիկա

071401.01.6

Մ(գ)

 

Ֆ(գ) **

Հլգ*

25

300

Էլեկտրաէներգետիկա

071301.03.6

Մ(գ)

 

         Ֆ(գ) **

Հլգ*

25

300

 

     
     
ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար` Ա. Գալստյան
Հեռ.՝ 098-19-67-14, 077-22-57-27
Էլ. հասցե՝ [email protected]
       
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40