Ընտրությունների նախնական արդյունքները կամփոփվեն մինչև ապրիլի 1-ի ժամը 20:00-ն

30.03.2020 17:12
1247

Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների նախնական արդյունքները կամփոփվեն մինչև ապրիլի 1-ի ժամը 20:00-ն:

Մեր թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

 Նրա խոսքով՝ վաղը՝ մարտի 31-ին՝ ժամը 9:00-ին՝ ընտրությունների մեկնարկից մեկ ժամ հետո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կներկայացնի, թե արդյոք բոլոր ընտրատեղամասերն են բացվել և ինչպիսին է քվեարկության ընթացքը: Հաջորդիվ 3-ժամյա պարբերականությամբ կներկայացվի ընտրողների ընդհանուր թիվը, որը ուղիղ եթեր կհեռարձակվի Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Ընտրությունների ավարտից՝ ժամը 20:00-ից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում կանցկացվեն ամփոփիչ նիստեր, որտեղ կհրապարակվի քվեարկությանը մասնակից ընտրողների ընդհանուր թիվը:
 
Ս. Արզումանյանը տեղեկացրել է, որ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնական կայքի միջոցով կհրապարակի ընթացքում ստացվող տեղեկատվությունները:
 
Արցախպրես

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40