Ընտրությունները կիրականացվեն համամասնական ընտրակարգով. վարչապետ

24.03.2021 18:33
3667

Խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել գնալ ԸՕ-ի պարզ փոփոխությունների և ընտրություններն իրականացնել համամասնական ընտրականգով՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հարցին, թե արտահերթ ընտրությունները որ օրենսգրքով կանցկացվեն: 

Վարչապետը նշեց, որ քաղաքական ուժերի հետ պայմանավորվածության արդյունքում արձանագրել են՝ սահմանված ժամկետում տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո Ազգային ժողովը երկու անգամ վարչապետ չի ընտրելու, և դրանից հետո խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու է:

«Մեր խոսակցությունների ժամանակ մենք արձանագրել ենք, որ և՛ ԲՀԿ-ն և՛ ԼՀԿ-ն այս հարցի վերաբերյալ թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը: Այսինքն, իրենք խնդիր չունեն` վարկանիշայինը լինի, թե չլինի: Դրանից հետո խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ու հաշվի առնելով իր նախկինում ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացրել, որ մենք պետք է գնանք ԸՕ-ի պարզ փոփոխությունների ու ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով՝ առանց վարկանիշային ընտրացուցակի»,-ասաց նա:

hy.armradio.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40