Յոթ հայ ռազմագերիների մասով դիմում է ներկայացվել Եվրոպական դատարան

30.06.2021 16:21
1151

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, համագործակցաբար Վաշինգտոնում տեղակայված «Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ, ևս յոթ հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով գերեվարված հայ զինծառայողների գործերով։

«Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին այդպիսին չճանաչելու շարունակական քաղաքականությունը մարդկային կյանքի նկատմամբ այլասերված վերաբերմունքի օրինակ է: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարի քաջալերել բռնապետ Ալիևին և պահանջի, որպեսզի Ադրբեջանը կատարի 1949թ. ընդունված Ժնեւյան կոնվենցիայի  պարտավորությունները»,- ընդգծում է Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի ղեկավար, Հայ դատի երկարամյա գործիչ Քեն Խաչիկյանը։

«Ժամանակավոր միջոց» կիրառելու համար հայ գերիների մասին շարունակական վկայություններ հավաքագրելով՝ հիշյալ կենտրոնների դիմումները ՄԻԵԴ-ին առաջին քայլն է` ստիպելու Ադրբեջանին՝ որպես այդպիսին ճանաչել հայ ռազմագերիներին։ Դա նաև հնարավորություն կտա միջազգային մարդասիրական կազմակերպություններին, հատկապես՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, մուտք գործելու գերեվարված անձանց մոտ։

Երեւանում եւ Վաշինգտոնում տեղակայված երկու իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել շուրջ հարյուր հայ ռազմագերիների վերաբերյալ գործեր։ Վերջերս, նույն համագործակցությամբ, հնարավոր էր եղել տեղեկություններ հավաքել Ադրբեջանի կողմից պահվող շուրջ 90 հայ գերիների վերաբերյալ։

Իրավապաշտպան կենտրոնները շարունակելու են հետամուտ լինել շուրջ հարյուր հայ գերիների ազատ արձակմանն ու նրանց կյանքի իրավունքի պաշտպանությանը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34