Յոթ մելիքների ընթրիք Կապանում. պատրաստելու են միշլենյան խոհարարները

11.06.2025 16:53
783

Հունիսի 11-15 տեղի կունենա GastroCamp Kapan 2025 եզրափակիչ փուլը:
Շուրջ 5 երկրներից ժամանած Միշլենյան աստղեր ունեցող շեֆ խոհարարներ Կապանում կանցկացնեն արշավ` գիտաժողովի կողմից նախապես մշակված երթուղով: 3 օր շարունակ նրանք այցելելու են Կապանի հարակից գյուղեր, գրի են առնելու ավանդական բաղադրատոմսեր, մշակելու են դրանք և Կապանի գեղատեսիլ բնության գրկում, Խուստուփի լանջին մատուցելու են հանդիսավոր ընթրիք, որը կոչվելու է «Յոթ մելիքների ընթրիք»:
7 ճաշատեսակներից կազմված և հատուկ մշակված մենյուն, ներկայացնելու է Կապանի գաստրոմշակույթը և դառնալու է այցեքարտ Կապանի համար:
Շեֆ խոհարարները ժամանելու են Թայլանդից, Հունաստանից, Իրանից, Ռուսաստանից: Նրանց շարքում է Աթենքի 3 Միշլենյան աստղ ունեցող ռեստորանի շեֆ-խոհարար Ջորջիոս Պապազախարիսը (Instagram: delta restaurant) (Instagram: George Papazacharies) և  Յանա Չեխովան , Թայլանդից Դիմիտրիոս Մուդիոսը (Instagram: Dimitrios Moudios), ՌԴ-ից ճանաչված շեֆ-խոհարար Արթուր Շահնազարյանը (Instagram: chef_arthur_) և Իրանում լայն ճանաչում վայելող Մալիհե Հաբիբին (Instagram: malihabibi7):
Հիշեցնենք, որ GastroCamp Kapan 2025 նախագիծը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերից բոլորի կողմից սիրված «Արի՛ Կապան» և «Արի՛ Կապան, ինքնաթիռով»  ցուցահանդեսների շարքով: Իրականացրել է բիզնես այց Սյունիքի հյուրընկալության ոլորտի համար, STORM նմանը չունեցող գիտաժողովը և Gastrostudies դասընթացներ Սյունիքի HoReCa ոլորտի համար:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12