Յուլյա Տիմոշենկոն առաջադրվեց Ուկրաինայի նախագահի թեկնածու

22.01.2019 19:28
1239

Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցությունը հունվարի 22-ին տեղի ունեցած համագումարում իր առաջնորդին՝ Գերագույն ռադայի պատգամավոր Յուլյա Տիմոշենկոյին, առաջադրել է երկրի նախագահի պաշտոնի թեկնածու:

«Մեծ երկիրն է իմ նպատակը, որից ես ոչ մի քայլ չեմ ընկրկի, ահա թե ինչու եմ ես այսօր իմ թեկնածությունն առաջադրում նախագահի պաշտոնի համար»,- համագումարում հայտարարել է Տիմոշենկոն:

Տիմոշենկոյի համար սա արդեն երրորդ փորձը կլինի՝ պայքարելու նախագահի պաշտոնի համար: 2010 թվականին Տիմոշենկոն, քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով, ձայների 3,48 տոկոս տարբերությամբ պարտվեց Վիկտոր Յանուկովիչին: 2014 թվականին նա պարտվեց գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որն ընտրվեց առաջին փուլի արդյունքներով:

Ուկրաինայի նախագահի ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին: Ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է դեկտեմբերի 31-ին: Նույն օրն էլ սկսվել է նախագահի պաշտոնի համար թեկնածուների առաջադրումը եւ փաստաթղթերի հանձնումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրանց գրանցելու համար:

Տիմոշենկոն, սոցիոլոգիական հարցումների համաձայն, վերջին ամիսների ընթացքում մնում է նախագահական վարկանիշի առաջատարը: Պորոշենկոն պաշտոնապես դեռ չի հայտարարել երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40