Զախարովան՝ Սոչիում ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

02.11.2022 17:18
1343

Հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները երեք երկրների ղեկավարների շրջանակում զրույց են ունեցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Սոչիում երեք երկրների արտգործնախարարների հանդիպմանը, ապա դրանք պատվիրակությունների հանդիպումներ կամ բանակցություններ չեն եղել, դա եղել է երեք նախարարների զրույց կամ առերես շփում։ Եվ, իհարկե, այդ զրույցը տեղի է ունեցել այն բանակցությունների համատեքստում, որոնք ընթացել են նրանց առաջնորդների միջեւ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել»,- ասել է  նա։

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Երեւանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Բաքվի հետ ՌԴ առաջարկների հիման վրա եւ թե ինչ առաջարկների մասին է խոսքը, Զախարովան մեջբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.

«Ես ուշադրություն կդարձնեի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքին այն մասին, որ քննարկումը շարունակվելու է եւ մենք կոռեկտ չենք համարում շատ զգայուն հարցերի մի մասը հանրային քննարկման դնելը, քանի որ դա կարող է  խանգարել բանակցային գործընթացին», - նշել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40