«Զանգեզուրի միջանցք»-ի իրականացումն անհնար է առանց մեր շահերը հաշվի առնելու․ Իրանի պատգամավոր

22.07.2025 14:40
567

Իրանի խորհրդարանի Արդաբիլից պատգամավոր և Իրան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սուդեյֆ Բադրին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի իրականացումն անհնար է՝ առանց Իրանի ռազմավարական շահերի և դերի հաշվառման։ Այս մասին գրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքը։

«Վերջերս միջանցքի վերաբերյալ հնչում են ոչ պրոֆեսիոնալ և անիրատեսական հայտարարություններ, սակայն նման նախագծերը չեն կարող անցնել իրականացման փուլ՝ առանց շահագրգիռ կողմերի, հատկապես Իրանի հետ համաձայնեցման։

Սպառնալիքների և ճնշման լեզուն չի կարող ապահովել տարածաշրջանի կայուն զարգացումը։ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է ձգտեն համատեղ շահերի՝ Իրանի մասնակցությամբ։

Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի անվտանգությունը երաշխավորելու ունակ միակ երկիրը Իրանն է։

Մենք մտադիր չենք կողմնակի հարցեր առաջ քաշել, սակայն շեշտում ենք՝ տարածաշրջանում ոչ մի տարանցիկ երթուղի, ներառյալ «Զանգեզուրի միջանցք»-ը, չի կարող իրականացվել և կայուն լինել՝ առանց Իրանի զգայուն ու կարևոր շահերը հաշվի առնելու»։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08