Զատուլինը խորհուրդ է տվել Էրդողանին՝ հիշել Հայոց ցեղասպանությունը իրագործած Էնվեր փաշայի ճակատագիրը

11.12.2020 12:40
1689

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը խորհուրդ է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հիշել Էնվեր փաշայի ճակատագիրը:

Դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած շքերթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Երևանը, Զանգեզուրը և Սևանը Ադրբեջանի պատմական հողերն են», իսկ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշատակել էր Էնվեր փաշային (1915 թ. Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը): Ալիևը նշել էր, որ պատերազմը դեռ չի ավարտվել, տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվելու, «եթե Հայաստանի ժողովուրդը դասեր քաղի Ղարաբաղում կատարվածից»:

«Շատ յուրօրինակ պատմական հիշողությունը պարոն Էրդողանին թույլ է տալիս հիշել Էնվեր փաշային՝ չհիշելով, թե ինչ է նա արել հայերի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կամ ինչպիսի ավարտ է ունեցել: Ես խորհուրդ եմ տալիս պարոն Էրդողանին՝ հիշել դա», - ասել է նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Անդրադառնալով Բաքվում կայացած զորահանդեսում Ալիևի հայտարարություններին՝ քաղաքական գործիչը նշել է, որ «ՄԳԻՄՕ-ի այս շրջանավարտը շատ յուրովի է ընկալում պատմությունը»:

«Սա ինձ նույնիսկ կասկածի տեղիք է տալիս, որ ՄԳԻՄՕ-ում պատմության դասավանդման հետ կապված ամեն ինչ կարգին է: Ես ինքս ավարտել եմ պատմության ֆակուլտետը, և ես երբեք չեմ լսել, որ մեր երկրում որևէ մեկը մեկնաբանի պատմությունն այնպես, թե Երևանը հինավուրց ադրբեջանական հող է: Որքանով ես պատմություն գիտեմ, ադրբեջանցիները իրենց անունն օրինականացրել են միայն 20-րդ դարում: Ռուսական կայսրությունում մարդահամարի ժամանակ նրանց անվանում էին թուրք-թաթարներ: Դա կարելի է վերագրել ռուս գաղութարարների ապաշնորհությանը»,- շեշտել է նա:

Այս առնչությամբ Զատուլինը նշել է, որ երկրի նախագահի մակարդակի ղեկավարին չի թույլատրվում նման հայտարարություններ անել:

«Այս հայտարարությունները հանգեցնում են ամբողջ աշխարհի, ոչ միայն ՌԴ-ի, մտահոգությանը Կովկասում Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշինքի վերաբերյալ»,- ասել է նա:

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01