Զավակներդ՝ հայրենատեր, ընթացքդ՝ հարատև

18.08.2025 11:55
426

Կապանա տան զավակներին միավորող, նրանց իր գիրկը կանչող քաղաքին նվիրված տոնն այս անգամ անցկացվեց «Զավակներդ՝ հայրենատեր, ընթացքդ՝ հարատև» կարգախոսով։ Օգոստոսի 16-ի շաբաթօրյա առավոտվա եղանակն անբարենպաստ էր, այնուամենայնիվ, տոնական հանդիսությունների մեկնարկը սկսվեց Գարեգին Նժդեհի հրապարակում՝ համաքաղաքային ֆլեշմոբով, որի միջոցով երիտասարդները միասնական շուրջպարով կապանցիներին կոչ արեցին մասնակիցը լինել տոնախմբությանը։

Ժամը 10-ին սկսվեց տոնին նվիրված պաշտոնական մասը՝ համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, ավագանու անդամները, քաղաքի հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի և Սյունիքի՝ 1918-1920 թթ ազատամարտի նշանավոր զորահրամանատար Պողոս Տեր-Դավթյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց կիսանդրիների պատվանդաններին։

Այնուհետև շքախմբին միացան հոգևոր դասի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, ովքեր այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ էլ ծաղիկներ դրվեցին Արցախյան առաջին, 2016 թ ապրիլյան քառօրյա և 2020 թ 44-օրյա  պատերազմներում նահատակվածների  շիրիմներին ու Սպարապետ  Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։

Կեսօրին մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում նախատեսված էր հանդիսավոր նիստը բայց մինչ այդ հանդիսության մասնակիցները կենտրոնի նախասրահում ծանոթացան «Հին  ու նոր Կապան» խորագիրը կրող ցուցադրությանը։ Ներկայացված լուսանկարները վերակենդանացնում էին Կապանի անցյալն ու ներկան, քաղցր ու կարոտալի հուշեր արթնացնում․․․

Տոնական նիստին ներկաներին բարեմաղթանքի ու գնահատանքի խոսքեր են հղել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, հոգեշնորհ հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Եղան նաև պարգևատրումներ, համայնքի զարգացման տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք՝ Սերգեյ Առուստամյանը, Արտակ Թևանյանը, Կարմելա Հարությունյանը, Վահրամ Օրբելյանը, Արա Սարգսյանը, Արթուր Գաբրիելյանը, Տանյա Վարդանյանը, Համլետ Հայրապետյանը համայնքի ղեկավարի կողմից արժանացան պատվոգրերի, շնորհակալագրերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների։

Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի որոշմամբ՝ համայնքում ճարտարապետության ոլորտի զարգացման, մշակութային և գեղագիտական արժեքների ստեղծման գործում ներդրած նշանակալի ավանդի և մասնագիտական երկարամյա բեղմնավոր գործունեության համար Կապան համայնքի բարձրագույն՝ «Կապան» մեդալով է պարգևատրվել ճարտարապետ Յուրիկ Գևորգյանը։

Հանդիսավոր նիստի մասնակիցների համար ելույթ են ունեցել Կապանի մշակույթի կենտրոնի ժողնվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Վարդան Քոչարյան) և համայնքապետարանի կանանց երգչախումբը (ղեկավար՝ Գայանե Հարությունյան)։

Քաղաքի օրվա շրջանակում Կապանի արվեստի թանգարանում ցուցադրանք էր կազմակերպվել «Երբ խոսում են գույները» խորագրով, որտեղ բացառապես ներկայացված էին կապանցի գեղանկարիչների ստեղծագործություններ։

Հատկապես մարդաշատ էր քաղաքի կենտրոնական հրապարակը, ցուցահանդես–վաճառքին շնորհաշատ կապանցիները ներկայացրել էին բազմատեսակ արտադրանք։ Շրջելով տաղավարներով՝ մարդիկ ոչ միայն ծանոթանում էին ցուցադրված տեսականուն, այլև գնումներ կատարում։ Տոնական միջոցառումներից անմասն չէին մնացել քաղաքի փոքրիկ բնակիչները, նրանց համար կազմակերպվել էր կրկեսային շոու–ծրագիր։

Քաղաքային տոնի շրջանակում  ներառված էին նաև մարզական միջոցառումներ։ Մասնավորապես, քաղաքային մարզադաշտում կայացավ 2025 թ Կապան համայնքի ֆուտբոլային առաջնության եզրափակիչ հանդիպումը։ Համառ պայքարում հաղթողի դափնուն արժանացավ «Սպանդարյան» թիմը։ Հաղթող և մրցանակային տեղեր գրաված թիմերն արժանացան համայնքի ղեկավարի կողմից սահմանված դրամական պարգևների։

Արդեն ավանդույթ է դառնում՝ Կապանի տոնի նախօրերին «Սյունյաց երկիր» թերթը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ լույս ընծայելով մի հատուկ համար՝ ամսագրային տարբերակով , որ առնչվում է Կապանի պատմությանը։ Նախորդ տարի այդ հատուկ համարը կրում էր՝ «Կապանը՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք» խորագիրը։ Այս տարվա թողարկումը նվիրված էր մեր մեծ հայրենակցին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին։ Ամսագրի շապիկին գրառում է՝ «Հայոց մեծ Արամը՝ Կապանա տնից»։

«Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ–ի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ պետականակերտ և պատմակերտ Արամ Մանուկյանին նվիրված հատուկ համարի շնորհանդեսը, որին մասնակցում էին Կապանի և Գորիսի քաղաքապետեր Գևորգ Փարսյանն ու Առուշ Առուշանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը։

Օրվա խորհուրդը մանրամասնեց և հատուկ թողարկման համար թերթի խմբագրակազմին արժանին մատուցեց Տաթևի վանքի վանահայր, տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը նախ երախտագիտություն հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին՝  ամսագրի նախաձեռնության հեղինակին, ապա՝ ընդհանուր գծերով ներկայացրեց համարը։

Համարում տեղ են գտել ուշագրավ դեպքեր Արամ Մանուկյանի կյանքից, և դա պատահական չէ։ «Ես շատ քիչ օրինակներ գիտեմ, որի կերպարն այդքան ընդօրինակելի լինի կամ պատասխան լինի այն հարցին, թե ի՞նչ ասել է պետություն, պետականություն և առհասարակ պետական մտածողություն։ Այս ամսագրում այդ բոլոր հարցերի պատասխանը տրված է Արամ Մանուկյանի օրինակով․․․», – ասաց բանախոսը։

Շնորհանդեսի հրավիրյալ հյուրերն էին պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը և պատմաբան Արմեն Ասրյանը, ովքեր իրենց ելույթներով և բերած պատմական տվյալներով ամբողջացրին Արամ Մանուկյանի կերպարը։

Կապանի տոնը եզրափակվեց համերգներով՝ նախ՝ Մշակույթի կենտրոնի հարակից տարածքում՝ Մշակույթի կենտրոնի երաժշտական խմբերի մասնակցությամբ։

Այնուհետև տոնական շքահամերգն էր՝ բեմում Սոֆի Մխեյանն էր, Էրիկ Կարապետյանը և «Hayat Project»–ը։

Եղավ նաև խաղարկություն, Կապանի օրվան նվիրված միջոցառումների հաջողակ մասնակիցը դեպի Եգիպտոս խաղարկվող ուղևորության հաղթողը Էլեն Գաբրիելյանն էր։ Իսկ ամենավերջում դիսկոտեկ էր, որ շարունակվեց մինչև ուշ գիշեր․․․

 

 

 

Վահրամ Օրբելյան

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38