Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով. վարչապետն աշխատանքի է մեկնում հեծանվով

30.09.2018 09:47
1366

Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով։

Այսօր՝ վաղ առավոտյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս խոսքերով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարական առանձնատների տարածքից հեծանվով մեկնելով աշխատանքի՝ ՀՀ կառավարություն։

Վարչապետը ճանապարհին շնորհակալություն հայտնեց այդ տրանսպորտային միջոցն իրեն նվիրած քաղաքացուն՝ նշելով, որ վերջին մեկ շաբաթում Հայաստանում չգտնելով՝ հնարավորություն չի ունեցել մարզվելու և այժմ լրացնում է այդ բացը։

Հասնելով աշխատավայր՝ վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ առողջ ապրելակերպի հորդորով հանդես եկավ՝ շեշտելով, որ ինքը արդեն 14 տարի է՝ թողել է ծխելը՝ չնայած մինչ այդ թունդ ծխող է եղել.

«1991-2004 թ.թ. օրական ծխել եմ երկու տուփ, երբեմն՝ ավելի ծխախոտ, բայց 2004 թվականից հետո ոչ մի գլանակ չեմ ծխել»,– նշեց վարչապետը։

tert.am

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40