ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ

04.06.2020 14:26
1813

Հարգելի՛ սյունեցիներ

Հերթական անգամ դիմում ենք Ձեզ՝ վստահ լինելով, որ գիտակցում եք խնդրի լրջությունը եւ համարժեք կարձագանքեք ստեղծված իրավիճակին։

Ցավով պետք է փաստենք, որ իրավիճակին համարժեք արձագանք չենք տեսնում, եւ բոլորիս գործունեության արդյունքում ունենք հետեւյալ իրավիճակը։

‼️Սյունիքի մարզում այս պահին՝ 103 հաստատված դեպք, որից

Բուժված՝ 60 հոգի,

Հիվանդ՝ 43 հոգի, որից՝

Կապանում՝ 3 հոգի,

Գորիսում՝ 1 հիվանդ,

Սիսիանում՝ 9 հիվանդ,

Մեղրիում՝ 29 հիվանդ,

Գորայքում՝ 1 հիվանդ։

14 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 29 հիվանդ ասիմպտոմ է։

Ինքնամեկուսացած է 338 հոգի։

Ընդ որում՝ միայն վերջին 3 օրվա ընթացքում ունեցել ենք 23 նոր դեպք։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակվածների նման աճ չէինք ունենա, եթե հստակորեն պահպանեինք սահմանված կանոնները։ Մեր ուսումնասիրությունները, տարբեր բնակավայրերում հանդիպումները, ամենօրյա շրջայցերը փաստում են, որ ոչ միշտ ենք պահպանում անհրաժեշտ կանոնները։

Կրկին հորդորում ենք դրսեւորել ողջամիտ անհանգստություն եւ չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը։

Կրկին խնդրում, հորդորում եւ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՝ չմասնակցել զանգվածային միջոցառումների, բացառել զանգվածային միջոցառումները, բացառիկ դեպքերում, հոգեհանգստի, հուղարկավորության մասնակցելիս, խստորեն պահպանել ՀՀ պարետի 2020թ․ հունիսի 3-ի N 110 որոշման հավելված N 17- ով սահմանված, ինչպես նաեւ անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։

#www_syunik_mtad_am #Սյունիքի_մարզպետարան #Սյունիք #Syunik #Syunik_Regional_Administration

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01