Ժամը 23:00-ին Էջմիածնի բոլոր մուտքերը կփակվեն. քաղաքից ելք կլինի 3 ճանապարհով՝ բուժստուգումից հետո. վարչապետ

15.03.2020 22:23
1177

Էջմիածին քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը քիչ հետո կփակվեն, բացառությամբ՝ 3 ճանապարհների:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով.

«Մեր ունեցած վատ լուրերը հետեւյալն են՝ այս պահին մենք ունենք 28 ախտորոշված դեպք, որից 18-ը Էջմիածնի դեպքի հետ առնչված մարդիկ են: Հիմա մենք քննարկել ենք, որ Էջմիածնի հետ կապված մենք է պետք է որոշակի նոր միջոցներ ձեռնարկենք:

Այսպես, ժամը 23:00-ից պիտի խնդրենք մեր սիրելի էջմիածնեցիներին, որ քաղաքից առկա 27 ելքերից միայն 3-ից օգտվեն, մյուսները փակ են լիենլու: Մենք տեղում ջեորմաչափում կանենք Էջմիածնի բոլոր քաղաքացիներին եւ ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք մեկուսանալ: Կկարողանան քաղաքից դուրս գալ Վաղարշապատ-Երեւան ավտոճանապրհով, որտեղ կլինի բուժկետ եւ ոստիկականական կետ, տեղում կհետազոտեն, մյուսը՝ Վաղարշապատ-Աշտարակ, եւ Վաղարշապատ-Մասիս, մնացած բոլոր ճանապարհները փակ կլինեն, տեղում արագ ջերմաչափում կլինի եւ նրանք, ում մոտ ջերմություն կլինի, կխնդրենք ինքնամեկուսացվել: Մյուս բոլոր ելքերը քաղաքի փակ կլինեն:

Վաղ կառավարությունում քննարկում կլինի:

Եւս մեկ տվյալ՝ հիմա շատ է խոսվում H1N1 վիրուսի մասին, որի 2 բռնկում է եղել, 2016-ին՝ 30 մահ, իսկ 2009-ին մասնագետները հիշում են 50 քաղաքացու մահ: Ինչպես գիտեք, այդ ժամանակ այսպիսի աժեոտաժ չկար, պատճառն էլ այն էր, որ սոցցանցերն ու համացանցն այսքան ազատ չէին եւ տարածված չէին:

Քիչ բարդացած վիճակում 2 հիվանդ ունենք՝ 67 եւ 30 տարեկան, որոնց ինքնազգացողությունը լավ է:

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար՝ ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների անարգել իրացման հնարավորությունը:

Շատ են մեղադրում, թե ինչու ի սկզբանե չեն մեկուսացրել մարդկանց: Ասեմ, որ բերովի ունենք ընդամենը 5-6 դեպք: Մենք չէինք կարող մեկուսացնել բոլորին, որովհետեւ այժմյան մեկուսացվածների համար տեղ չէր լինի պարզապես:  բոլոր դեպքերում կարծում եմ, որ մենք իրավիճակը վերահսկում են:

Մեր ընտանիքը մինչև հիմա գտնվում է Սևանում, Բրազիլայից եկող լուրերն էին մեր մեկուսացման առաջին շարժառիթը, սակայն շաբաթ օրը ստացանք բացասական դեպք, բայց այսօր կորոնավիրուսի նոր արձանգրված Մեղրիի դեպքի հետ կապված ասեմ՝ Մեղրիից Երևան գալու ճանապարհին այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել: Մեկ ժամ առաջ նոր թեստ եմ հանձնել, կեսգիշերն անց կլինի պատասխան, եթե դրական լինի, իմ ընտանիքը կշարունակի մեկուսանալ, եթե ոչ՝ վաղն առավոտյան կվերադառնամ Երևան, կաշխատեմ կառաարության շենքից՝ իմ աշխատասենյակից:

Մենք կքննարկենք նաեւ ՀՀ որոշ շրջաններում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը, եթե դրա անհրաժեշտությունը կլինի»,-նշեց վարչապետը՝ կրկին կոչ անելով ինքնապատասխանատվություն ունենալ, լինել շրջահայաց եւ խուճապի չմատնվել:

Նաեւ հավելեց, որ ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում, միայն 2 անձի մոտ է առկա թոփաբորբ:

 



Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը

09.10.2026 12:15

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

09.10.2026 11:47

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը․ Ալիեւ

09.10.2026 11:36

ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը մեկնարկել է

09.10.2026 11:29

ԿԳՄՍ փոխնախարար Քրիստինա Թաթարյանը ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել

09.10.2026 11:17

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ

09.10.2026 10:53

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

09.10.2026 10:49

Գրախոսություն․ Գագիկ Հայրումյանի «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» երկգիրք աշխատության վերաբերյալ

09.10.2026 10:26

Թուրքմենստանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

09.10.2026 10:10

Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Թուրքմենստանում ԱՊՀ երկրների առաջնորդների համար կազմակերպված ընդունելության ժամանակ

08.10.2026 22:30

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում Իրանին աջակցելու համար․ Պուտինը՝ Փեզեշքիանին

08.10.2026 22:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի

08.10.2026 20:25