Ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի. վարչապետը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը

12.01.2026 17:24
465

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառման շրջանակում մասնակցել է «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» խորագրով պանելային քննարկմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Վահագն Աթաբեկյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր, գործադիր մարմինների անդամներ, դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներ, դիվանագետներ։

Պանելային քննարկմանը բացի վարչապետից մասնակցել են ԲԴԽ նախագահ Վահագն Աթաբեկյանը, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ արդարադատության և այլ ոլորտների հարցերի հետ առնչվելիս անհրաժեշտ է խորանալ և հասնել խնդրի հայեցակարգային հիմքերին: Վարչապետն ընդգծել է, որ այդ թվում՝ արդարադատության ոլորտում, առկա է հիմնական հասկացությունների ճշգրտման անհրաժեշտություն՝ ի՞նչ է արդարադատությունը, ի՞նչ է արդարությունը և այլն: «Բոլորը պահանջում են արդարություն և արդարադատություն, բայց կարևոր է հասկանալ՝ ո՞րն է մեր հանրային, պետական ընկալումն արդարության և արդարադատության մասին, ի՞նչ խնդիր ենք մենք ուզում լուծել»,- ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ ենթադրվում է, որ ՀՀ-ում լեգիտիմության մի աղբյուր գոյություն ունի՝ ժողովուրդն է, հաջորդ աղբյուրը Սահմանադրությունն է և հաջորդը՝ Սահմանադրությունից բխող իրավակարգը. «Իսկ եթե պարզվի, որ ժողովրդի և Սահմանադրության միջև խզում կա, չի ստացվում արդյո՞ք, որ ՀՀ-ում հաստատված իրավակարգը լեգիտիմության պրոբլեմ ունի»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոլորտում շատ հարցեր լուծում են ստացել, բայց զուգահեռ՝ անընդհատ նոր հարցեր են առաջանում, որոնց անդրադառնալու անհրաժեշտություն կա: «Իմ առաջարկը հետևյալն է՝ ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի: Ժողովուրդը պետք է իրավակարգի փաստացի լեգիտիմությունը ճանաչի: Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել: Ինչպե՞ս ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը՝ ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն: Բայց այն ընտրությունը, որով իրավակարգ է հաստատվել, այսինքն՝ հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ և այսօր էլ են կասկածի տակ: Եվ քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը վիրուսի նման մեզ քայքայելու է: Մենք այդպես էլ չենք հասնելու ո՛չ արդարության, ո՛չ արդարադատության, որովհետև դա, ի վերջո, առաջին հերթին զգացողություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում մեծամասնությունը չունի այդ զգացողությունը, որի պատճառն այն է, որ Հայաստանում առկա է իրավակարգի լեգիտիմության խնդիր:

Ընդգծելով նման ձևաչափով քննարկումներ անցկացնելու կարևորությունը՝ վարչապետը նշել է, որ առկա հարցերի, խնդիրների վերաբերյալ հրապարակային այս խոսակցությունը պետք է տեղի ունենա, որովհետև դրանց հետ պետք է առերեսվել և լուծել:

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ արձանագրել է՝ եթե նախկինում ստացած դիմումների և նամակների մոտ 70 տոկոսը կապված էր դատական համակարգի հետ, հիմա, կարծես թե, շատ քիչ նամակ է ստանում դատական համակարգի վերաբերյալ:

Վարչապետը ոլորտում առկա հարցերի լուծման ուղիները պարզելու համատեքստում ընդգծել է դրանց ֆունդամենտալ անդրադառնալու կարևորությունը: «Մեզ հայտնի հարցերի պատասխաններին նորից պետք է անդրադառնալ, որովհետև այն պատասխանը, որը ճիշտ էր 5 կամ 10 տարի առաջ, պարտադիր չէ որ այն առնվազն ամբողջական լինի նաև այսօր: Ակնհայտ բաներին անդրադառնալը, կարծում եմ, զարգացման բաղադրիչ է»,- շեշտել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև արդարադատության ոլորտում կանանց ներգրավվածության անհրաժեշտությունն ու կարևորությունը և ուրախությամբ արձանագրել, որ նրանց թիվը ոլորտում ավելացել է:

Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը նշել է. «Ի՞նչ է արդարադատությունը, ի՞նչ է արդարությունը, ի՞նչ է նշանակում դատավորի խիղճ, ի՞նչ է նշանակում անկախ դատական համակարգ, անկախ ումի՞ց, ո՞վ է կրում պատասխանատվությունը երկրում արդարության ու արդարադատության որակի համար, ինչպե՞ս է կրում այդ պատասխանատվությունը՝ այս հարցերը նախ հայեցակարգային նշանակություն ունեն, բայց կարևոր եմ համարում, որ ցանկացած պրակտիկ իրականություն գնա և հասնի ինչ-որ մի հայեցակարգային տեքստի, որովհետև շատ կարևոր է, թե մենք ինչ ենք անում: Շատ դեպքերում անկանոն գործողություններ ենք անում, որովհետև հայեցակարգային հիմքն է բացակայում»:

 

 

www.primeminister.am

Մշակվել է ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը

19.08.2026 23:19

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

19.08.2026 20:16

Ադրբեջանցի ռազմական փորձագետը Սյունիքում է եղել․ ի՞նչ նպատակ է հետապնդում «միջանցքի» թեզերի տարածումը

19.08.2026 15:58

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

19.08.2026 14:20

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

19.08.2026 14:10

Թեհրանի ուշադրությունից ոչինչ չի վրիպում․ Իրանի ԶՈւ ԳՇ պետը զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին

19.08.2026 12:56

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

19.08.2026 12:37

Մոսկվան ՀՀ-ԵՄ շփումները դիտարկում է որպես տարածաշրջանում իր ավանդական տնտեսական և քաղաքական ազդեցությանը մարտահրավեր․ Brussels Signal

19.08.2026 12:34

«Հայրենիքին դեռ սպասվում են ծանր երևույթներ»․ Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվի բանտից

19.08.2026 12:15

Ինչպես է Հայաստանը Ռուսաստանին փոխարինող փնտրում անվտանգության ոլորտում․ «Известия»

19.08.2026 11:49

Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը

19.08.2026 11:46

Իրանը քննարկում է Եվրոպայում ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածելու հնարավորությունը․ Financial Times

19.08.2026 11:11