Զինված ուժերի սպառազինության արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Պապիկյան

13.11.2025 14:14
579

Զինված ուժերի սպառազինության արդիականացման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի ամբիոնից։

«Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան մեր անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից է։ Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակում ենք՝ համագործակցելով նոր գործընկերների հետ»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով տեղական ռազմարդյունաբերության հետ համագործակցությանը, Պապիկյանը նշեց․

«2022-ին տեղական ռազմարդյունաբերության հետ ունեցել ենք 5,5 մլրդ դրամի պայմանագիր։ Հետագայում եռամյա պայմանագրերի արդյունքում այսօր այդ թիվը 171 մլրդ դրամ է»։

Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ Հայաստանն իր սպառազինությունն ու բանակն օգտագործելու է մեկ նպատակով՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

Նախորեին՝ նոյեմբերի 11-ին պաշտպանության նախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ Հայաստանի պաշտպանական ծախսերն էապես աճել են 2023-ից սկսած։

«Իրականացվել են ու իրականացվելու են աննախադեպ ծախսեր»,– ասել է նախարարը՝ ընդգծելով, որ դրանք փոխել են ՊՆ-ի հնարավորությունները՝ բանակի կարիքներից մինչև զինծառայողների սոցիալական կարգավիճակ։

Նրա խոսքով՝ 2025-ի և 2026-ի բյուջեների միջև նկատվող «դիսբալանսը» իրականում պլանավորված է։

«Մենք նախընտրել ենք ապագայի ծախսերը կատարել 2025-ին, դրա համար էլ առաջին հայացքից խզում է թվում, բայց դա արտասովոր չէ»,- ասել է նախարարը։

Պապիկյանը նաև նշել է, որ քաղաքացիները կարող են խմբեր կազմել և նամակով դիմել ՊՆ-ին՝ տեղում ծանոթանալու բանակի սպառազինությանը և նոր տեխնիկային։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40