Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են հրապարակել զոհված որդիների անունները

19.09.2022 16:15
980

44-օրյա պատերազմի զոհված զինծառայողների հարազատները ֆեյսբուքյան իրենց էջերում ակցիա են կազմակերպել։ Հարազատները պահանջում են սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով զոհված զինծառայողների անունները հրապարակել։

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից օրեր անց Պաշտպանության նախարարությունը հստակ թվեր եւ անուններ չի ներկայացնում, թե հայկական կողմն ինչ կորուստներ է ունեցել:

NEWS.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը պարզաբանեց, որ նախարարությունը կհրապարակի միայն գերճշգրիտ տեղեկատվություն՝ վերջնական ճշտումներն իրականացնելուց հետո։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Նշենք, որ Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմի հաստատված զոհերի թիվը հասել է 135-ի: Սեպտեմբերի 17-ին էլ հայտնի դարձավ, որ Բաքուն Երեւանին է հանձնել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված 32 հայ զինվորների մարմին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40