«Զորակազմի հրամանատարը վստահեցրել է` նման բան չկա». ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Վոլկովի հետ

06.12.2022 21:18
4042

Արցախի ԱԺ 5 խմբակցությունների ղեկավարների նախաձեռնությամբ այսօր` դեկտեմբերի 6-ին, խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպմանը քննարկվել են թշնամու կողմից վերջին օրերին իրականացված սադրանքները:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրային ՀԸ-ը:

Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել  նման սադրանքները կանխելու եւ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար, այդ թվում նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութն է, որտեղ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հարցազրույցն է  միջանցքի տարածքում հենակետ տեղադրելու մասին:

«Չի կարող այնտեղ լինել որեւէ անցակետ, միջանցղքի տարածքում, թե սկզբում, թե մեջտեղում, թե վերջում, որտեղ որ բացի ռուս խաղաղապահներից վերահսկողություն պետք է իրականացնեն ադրբեջանցիները: Մենք  ասել ենք, որ դա անընդունելի է եւ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարն էլ վստահեցրել է, որ նման բան չկա»,- ասել է «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

Ադրբեջանական կողմը անցակետի տեղադրման փաստը հիմնավորում է, թե իբր միջանցքով զենք- զինամթերաք է տեղափոխվում, այնինչ հիմնավորումն անընդունել է եւ չփաստարկված:

Քննարկված հարցերի շրջանակը, բայց, ավելի լայն է եղել: Խորհրդարանականները ներկայացրել են միասնական տեսակետը. անընդունելի է, որ միջանցքում որևէ սահմանափակում կամ նորամուծություն լինի, որը կհակասի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40