Զորավարժություններ Ադրբեջանում. որո՞նք են հիմնական խնդիրները

14.03.2018 18:00
1514

Ադրբեջանում մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժությունները բավական մեծ քննարկումների առարկա են դարձել: Ինչպես արդեն արձանագրել է ՀՀ ԱԳՆ-ն, տվյալ զորվարժության կազմակերպման մասին ԵԱՀԿ-ին նախապես չի տեղեկացվել: Ըստ ԵԱՀԿ Վիեննայի 2011թ. փաստաթղթի, որը ստորագրել է թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, զորավարժությունների մասին անհրաժեշտ է նախապես հայտարարել, եթե դրանցում ընդգրկված են ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, ամենաքիչը 250 մարտական տանկ, ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենա, ամենաքիչը 250 հրետանային միջոց: Չնայած փաստաթղթով սահմանված չափորոշիչներին` Ադրբեջանը հերթական անգամ չի կատարել ԵԱՀԿ առջեւ ստանձնած հանձնառությունը, ինչը, կարծես թե, դառնում է արդեն ձեռագիր եւ հանդիսանում է միջազգային հանրության կողմից կոշտ արձագանքների բացակայության արդյունք:

Ինչ վերաբերում է բուն զորավարժություններին եւ դրանց նպատակին, ապա պետք է ընդգծել, որ լայնամասշտաբ զորավարժություններ Ադրբեջանում սկսել են կազմակերպվել վերջին մի քանի տարիներին: Նման զորավարժությունների միջոցով Ադրբեջանը փորձում է լուծել տարաբնույթ խնդիրներ՝ ռազմական, քաղաքական եւ քարոզչական:

Ռազմական առումով, իհարկե, նման զորավարժությունները նախեւառաջ բավական կարևոր փորձ են: Ավելին, ըստ տարբեր աղբյուրների, նախնական շրջանում նման զորավարժությունների կազմակերպման գործում ադրբեջանական ուժերին որոշակի աջակցություն են ցուցաբերել Թուրքիայից ժամանած ռազմական հրահանգիչները: Բավական կարեւոր են նաեւ տվյալ զորավարժությունների սցենարները, որոնք բավական մանրամասն վերլուծության են ենթարկվում նաեւ հայկական զինված ուժերի կողմից:

Հաշվի առնելով Ադրբեջանում ապրիլի 11-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների գործոնը՝ միանշանակ կարելի է պնդել, որ լայնամասշտաբ զորավարժությունների կազմակերպումը նպատակ ունի այն ծառայեցնել նախագահ Ալիեւի նախընտրական արշավի օգտին: Թեեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքում Ալիեւի հաղթանակն ակնհայտ է, այնուամենայնիվ քաղտեխնոլոգները կրկին սկսել են շահարկել տարիներ շարունակ ձեւավորված միֆերը: Դրանցից է «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի» միֆը, որը ներկայացվում է որպես նախագահ Ալիեւի անմիջական նախաձեռնության եւ ռազմական ոլորտում կատարված աննախադեպ հատկացումների արդյունք: Իրականում նույն ադրբեջանական ընդդիմադիրները մեկ անգամ չէ, որ  բացահայտել են այն կոռուպցիոն սխեմաները, թե ինչպես են բյուջետային հատկացումները հայտնվում ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց մերձավորների օֆշորային հաշիվներում:

Ինչ վերաբերում է խնդիրների երրորդ խմբին, ապա գաղտնիք չէ, որ զորավարժությունները, ռազմական շքերթներն արդեն վաղուց դարձել են նաեւ հայ-ադրբեջանական քարոզչական պատերազմի անբաժան մաս: Ադրբեջանի կողմից «մկանների ցուցադրումը» մի կողմից նպատակ ունի սեփական հանրության շրջանում ամրապնդել սեփական «անպարտելիության» թեզը, մյուս կողմից պարտվողական տրամադրություններ տարածել Հայաստանի եւ Արցախի հանրային շրջանակներում: Վերջինիս հետ կապված պետք է ընդգծել, որ չնայած տարիների ընթացքում մեր հանրության մոտ ձեւավորված «իմունիտետին», երբեմն հայկական որոշ ոչ պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներ դառնում են ադրբեջանական քարոզչության տարածողներ՝ թողնելով բավական բացասական ազդեցություն:

Ամփոփելով կարելի է նշել, որ Ադրբեջանում կազմակերպվող զորախաղերի հետ կապված գնահատականներում ցանկալի է ապահովել սթափ եւ օբյեկտիվ հայացք՝ խուսափելով դրանք թերագնահատելուց կամ գերագնահատելուց: Միեւնույն ժամանակ Բաքվի նման քայլերը եւս մեկ անգամ վկայում են, որ զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք, քանզի հակառակորդն անկանխատեսելի է, իսկ միջազգային հանձնառությունները՝ նրա համար տասներորդական են:

armedia.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40