ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16
426

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»  ներկայացրել է իր ամենամյա, թվով հինգերորդ ՝ 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվությունը։

Հաշվետվությունն ամփոփում է ընկերության՝ կայուն զարգացման ոլորտում արձանագրած առանցքային արդյունքները, կառավարման համակարգում իրականացված փոփոխություններն ու առաջիկա առաջնահերթությունները։ Այն ներկայացվեց մասնագիտական շրջանակների, պետական կառույցների, գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

«Կայուն զարգացումը միայն հաշվետվություն ներկայացնելու գործընթաց չէ։ Այն շարունակական ճանապարհ է, որի ընթացքում փոխվում են միջազգային չափանիշները, հասարակության և ներդրողների ակնկալիքները, և մենք նույնպես պետք է մշտապես զարգանանք։ Մեր նպատակն է կառուցել ժամանակակից հանքարդյունաբերական ընկերություն, որը կարող է մրցունակ լինել գլոբալ ոլորտում՝ միաժամանակ համապատասխանելով էկոլոգիայի, անվտանգության, սոցիալական պատասխանատվության, կորպորատիվ կառավարման և թափանցիկության ոլորտներում ավելի բարձր պահանջներին»,- նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Կայուն զարգացման զեկույցներ կներկայացնի նաև համալսարանը, և այդ գործում նրանց աջակցելու պատրաստակամություն է հայտնել ԶՊՄԿ-ն։

Համալսարանի, ԶՊՄԿ-ի և ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց «Ինստիտուցիոնալ համագործակցության մասին հուշագիր»:

Բանախոսները շեշտեցին, որ ԶՊՄԿ Կայուն զարգացման զեկույցի այս տարվա գլխավոր նորություններից է՝ Բնության հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի (TNFD) շրջանակին համապատասխան իրականացված գնահատումը։ ԶՊՄԿ-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որն իրականացրել է TNFD գնահատում՝ վերլուծելով ընկերության գործունեության և բնության միջև առկա ազդեցություններն ու կախվածությունները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերն ու հնարավորությունները։ Բացի այդ, 2025 թվականի հաշվետվության շրջանակում առաջին անգամ իրականացվել է կրկնակի էականության գնահատում (DMA), որը հնարավորություն է տալիս կայուն զարգացման հարցերը դիտարկել ինչպես ընկերության գործունեության վրա դրանց ազդեցության, այնպես էլ ընկերության գործունեության՝ շրջակա միջավայրի և հասարակության վրա ունեցած ազդեցության տեսանկյունից։

Ընկերությունը մշակել է նաև 2026–2040 թվականների կլիմայական փոփոխության ռազմավարությունը։ Միաժամանակ շարունակվել է «Արծվանիկ» պոչամբարի կառավարման և մոնիթորինգի համակարգերի կատարելագործումը՝ միջազգային լավագույն փորձին և GISTM-ի պահանջներին համապատասխան։

Միջոցառման ընթացքում շեշտվեց, որ հաշվետվության թափանցիկության և արժանահավատության բարձրացման նպատակով ընդլայնվել է անկախ արտաքին հավաստիացման շրջանակը։

Հաշվետվության ներկայացման ընթացքում քննարկվել են նաև օրենսդրությամբ գործող և նախատեսվող կայուն զարգացման հաշվետվողականության պահանջները, ինչպես նաև Հայաստանի մասնավոր հատվածում կայուն զարգացման հիմնական միտումները։

Հաշվետվության կազմման գործընթացում արդեն 3-րդ տարին անընդմեջ Ընկերության հետ համագործակցել է KPMG Armenia-ն և թվով 3-րդ հաշվետությունը, որի արտաքին հավաստիացումը իրականացվում է Grant Thornton Հայաստան ընկերության կողմից:

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38