ԶՊՄԿ-ն Քաջարան համայնքում հանրային լսումներ է իրականացրել թափոնների կառավարման վերաբերյալ

29.06.2022 14:42
1126

«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 28-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում կազմակերպել է հանրային լսումներ՝ ընկերության գործունեության ընթացքում առաջացող թափոնների պահման և տեղադրման տեղամասերի կազմակերպման, իսկ որոշ թափոնատեսակների մշակման, վերամշակման աշխատանքների իրականացման վերաբերյալ՝ առաջնորդվելով Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջով, որի համաձայն` վտանգավոր թափոնների հավաքում, պահում, օգտագործում, մշակում, վերամշակում, հեռացում, վնասազերծում, տեղադրում, թաղում գործունեությունները ենթակա են բնապահպանական գնահատման և փորձաքննության:

Նշված աշխատանքների նպատակն է ապահովել Կոմբինատի գործունեության ընթացքում առաջացած թափոնների պատշաճ, արդիական կառավարումը, ներառյալ առանձնացված պահումը՝ բնապահպանական նորմերին համահունչ, դրանց որոշ տեսակների մշակումը, վերամշակումը, պարբերաբար փոխանցումը մասնագիտացված կազմակերպություններին կամ տեղադրումը սեփական տեղամասերում:

• Բանեցված կապարե կուտակիչներ և խոտան

• Բանեցված շարժիչների յուղերի թափոններ

• Բանեցված դիզելային յուղեր

• Բանեցված արդյունաբերական յուղեր

• Հալոգեններ չպարունակող բանեցված հիդրավլիկ յուղեր

• Զտիչ գործվածքներ և պարկեր՝ վնասակար (անօրգանական) աղտոտվածությամբ

• Չտեսակավորված պղնձի ջարդոն

• Յուղերով աղտոտված ավազ /յուղի պարունակությունը - 15%-ից պակաս/

• Այլ լաբորատոր թափոններ և քիմիական նյութերի մնացորդներ

• Ձուլման արտադրության լեռնաավազ

• Եռակցման խարամ

• Բանեցված օդաճնշիչ դողեր

• Չտեսակավորված սև մետաղներ պարունակող թափոններ (այդ թվում թուջի և/կամ պողպատի փոշի)

• Շենքերի քանդումից առաջացած շինարարական աղբ

• Կազմակերպությունների կենցաղային տարածքներից առաջացած չտեսակավորված աղբ (բացառությամբ խոշոր եզրաչափերի)

• Աղտոտված տեքստիլի այլ թափոններ

• Յուղոտված լաթեր

• Հարստացուցիչ ֆաբրիկաների շլամներ և պոչանքներ

• Յուղերով ներծծված փայտաթեփ։

Թվարկված թափոնների պահման և տեղադրման համար նախատեսվում են առանձին տեղամասեր, որոնք համապատասխանում են վտանգավոր թափոնների պահման և տեղադրման պահեստարաններին ներկայացվող պահանջներին։ Կախված առաջացող թափոնների վտանգավորության հատկանիշներից, պահման/տեղադրման տեղամասերը կահավորված են համապատասխան օդափոխման համակարգերով կրակմարիչներով, անհատական և հատուկ պաշտպանության միջոցներով, հատակները և պատերը մշակվում են յուղակայուն և թթվակայուն ծածկույթներով և այլն։ Որոշ թափոնատեսակներ վերամշակվում են Կոմբինատի արտադրական ստորաբաժանումներում։ Մասնավորապես, սև մետաղի ջարդոնը ենթարկվում է հալման, որի արդյունքում ստանում են այլ դետալներ/իրեր։

Հանրային լսումները անկացվեցին Քաջարանի մշակույթի պալատի դահլիճում, Կապան եւ Քաջարան համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Առաջարկվող աշխատանքները ԶՊՄԿ-ում իրականացվող բնապահպանական կառավարման ոլորտում արդիական մոտեցումների ներդրմանն ուղղված միջոցառումների մաս են։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34