«ԶՊՄԿ-ում, բնականաբար, ադրբեջանցիներ չեն աշխատում». ԶՊՄԿ

05.09.2023 17:16
1284

Օրերս մի քանի լրատվամիջոցներում լուր տարածվեց այն մասին, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) աշխատանքի են անցել ադրբեջանցիներ, այդ թվում՝ բարձր պաշտոնների։ Ըստ տարածված լուրերի, որը վերնագրված է «ԶՊՄԿ-ն անցնում է Ադրբեջանին», ընկերությունում աշխատանքի անցած ադրբեջանցիների  թիվը 5-6-ն է, իսկ մեկը՝ Արտյոմ Բորոդաևը, որ զբաղեցնում է կապիտալ շինարարության գծով տնօրենի պաշտոնը, ժամանակին իր ֆեյսբուքյան էջին ունեցել է Բաքվում արված նկար, որը հետո հեռացրել է Ֆեյսբուքից։ Ինչո՞ւ կամ ինչպե՞ս պետք է ԶՊՄԿ-ում աշխատանքի ընդունեին ադրբեջանցիների: 168.am-ը դիմեց ԶՊՄԿ-ին՝ խնդրելով պարզաբանել որոշ ԶԼՄ-ներում տարածվող այդ լուրը:

ԶՊՄԿ-ում խնդրեցին գրավոր ուղղել հարցերը, ապա լրատվական բաժնից փոխանցեցին հետևյալ պատասխանը։

«Անհեթեթությունները կգերադասեինք չմեկնաբանել, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման վտանգավոր զրպարտությունը տարածվում է այս զգայուն շրջանում, համառոտ անդրադառնանք.

1. ԶՊՄԿ-ում, բնականաբար, ադրբեջանցիներ չեն աշխատում։ Կարծում ենք պատկան մարմինների խնդիրն է՝ պարզել, թե այն շրջանում, երբ ԶՊՄԿ-ն և Հայաստանի հանքարդյունաբերությունը հետևողականորեն թիրախավորվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ նպատակ ունենալով հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը, ո՞ւմ շահերից է բխում Հայաստանի ներսում նման զրպարտչական, վտանգավոր թեզերի տարածումը։

2. Ինչ վերաբերում է ազգությամբ ռուս աշխատակցի կողմից Բաքվի տուրիստական նշանի մոտ տարիներ առաջ արված լուսանկարին, ապա ԶՊՄԿ-ում միշտ աշխատել են տասնյակ ազգությունների մասնագետներ՝ գերմանացիներ, կանադացիներ, ռուսներ, ռումինացիներ, ուկրաինացիներ և այլն։ Նրանցից շատերը նախկինում կարող են շրջագայած լինել տասնյակ քաղաքներում և այդ քաղաքների լուսանկարները տեղադրած լինել իրենց սոցիալական էջերում, ինչպես անում են բոլոր տուրիստները, և ենթադրում ենք, չեն անում լրտեսները։ Կարծում ենք՝ այստեղ նույնպես մեկնաբանություններն ավելորդ են»։

168.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24