ԶՊՄԿ ընկերությունը սրտանց շնորհավորում է բոլորին ՍԵպտեմբերի 1-ի` գիտելիքի միջազգային օրվա կապակցությամբ

01.09.2022 11:18
2695

Սիրելի դպրոցականներ, առաջին դասարանցի, շրջանավարտ, հարգելի մանկավարժներ

ԶՊՄԿ ընկերությունը սրտանց շնորհավորում է բոլորին ՍԵպտեմբերի 1-ի` գիտելիքի միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում նոր ուսումնական տարում հաջողություններ և նորանոր նվաճումներ գիտական, կրթական ոլորտում:

Սիրելի դպրոցականներ, ճիշտ և տեղին օգտագործեք դպրոցական տարիները, վերցրեք առավելագույնը ուսուցիչներից, վստահ եղեք, որ դպրոցը այն հենքն է, որի տված գիտելիքները ձեր ողջ կյանքի ուղեկիցն են, և որ դրանց հիմքի վրա կկառուցվի հետագա կրթական պրոցեսը:

Դարձե'ք լավ մասնագետներ, գործի գիտակ մարդիկ, ում հետ հեշտ կլինի ճամփա ընկնել, հաց կիսել, ստեղծագործել և արարել:

Մեր ընկերությունը մշտական առաջնահերթություններում է պահել և շարունակում է` կրթությունը, խրախուսում և ընդառաջում է ուսումնառության մեջ գտնվող երիտասարդներին, քանզի համոզված է` կրթության որակը ուղիղ համեմատական է ամուր տնտեսությանը։

2021-22 թվակաների ընթացքում ԶՊՄԿ-ն կրթական ծրագրերի համար հատկացրել է շուրջ 400 մլն ՀՀ դրամ` վստահ լինելով, որ կրթությունը սոցիալական բարեկեցության ապահովման կարևորագույն ոլորտն է:

Արագ փոփոխվող մեր իրականության մեջ գիտելիքն է այն զենքը, որով կարող ենք ամեն ոլորտում դիմակայել:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք, և թող խաղաղ երկնքի տակ բոլորին տրվի կրթությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40