Պակիստանի կառավարության աղբյուրներն «Անադոլու» գործակալությանը հայտնել են, որ գործող հրադադարի համաձայնագրի ժամկետը լրանում է օգոստոսի 17-ին։ Երկու կողմերն էլ միջնորդներին տեղեկացրել են այն երկարաձգելու իրենց համաձայնության մասին։
Աղբյուրը հավելել է, որ կողմերն այժմ հաղորդագրություններ են փոխանակում՝ նոր ժամկետի շուրջ համաձայնության գալու համար։
Պակիստանը միջնորդում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցություններում։