Գիրք, որ ճանաչել է տալիս հայրենիքը

29.09.2026 11:51
458

 

Վերջերս ընթերցողին հասավ մի ուշագրավ հրատարակություն՝ Հայկ Խաչատրյանի «Հայկական տեղանվանապատում» գիրքը՝ որը յուրօրինակ հանրագիտարան-գանձարան է։ Հեղինակը անուն առ անուն նկարագրում է հայոց աշխարհի  տեղանունները, պատմական, աշխարհագրական տեղեկությունները և լեզվաբանական բացատրությունները՝ համեմելով ավանդապատումներով և ժողովրդական ասքերով։ Նրա ստեղծագործությունները հայրենագիտական, հայրենաճանաչողական նշանակություն ունեն։ Ընդհանուր առմամբ՝ տեղանվանաբանությունը արժեքավոր նյութ է տալիս պատմությանը, լեզվաբանությանը, ազգագրությանը (մասնավորապես՝ բնակչության աշխարհագրությանը), օգնում ուրվագծելու լեզուների տարածման ուղղությունները, ժողովուրդների վերաբնակեցման տարածքները և այլն։

Գրքում հեղինակը ներկայացնում է Հայոց աշխարհի տեղանունները՝ պատմական, աշխարհագրական տեղեկությունները և լեզվաբանական բացատրությունները համեմելով ավանդապատումներով և ժողովրդական ասքերով։

Ուշագրավ է, որ ամեն մի տեղանվան հետ մի ասք, ավանդապատում է առնչվում, ինչպես Կապանի տարածաշրջանի Բարաբաթում գյուղի հետ կապվածը։ Զրույցն ասում է, որ շատ դարեր առաջ Բարաբաթում գյուղում մի պառավ կին էր ապրում։ Երբ թշնամին մտավ Սյունյաց աշխարհ, պառավն իր յոթ կտրիճ որդիներին ուղարկեց պաշտպանելու հող հայրենին: Տղաները քաջաբար մարտնչեցին, բայց բոլորն էլ ընկան մարտում։ Մայրը հոգու խորքում մի հույս էր փայփայում՝ գուցե յոթից մեկը ողջ է մնացել և պիտի տուն վերադառնա: Պառավն ամեն օր նստում էր բարձունքի վրա, որտեղից երևում էր Ողջու ձորահովտի կեսը։ Աչքը տնկում էր հեռուն, սպասում, սպասում, բայց որդիներից ոչ մեկը չէր վերադառնում: Այդ կողմերով անցնող ու դարձող մարդիկ, ովքեր տեսնում էին, թե մայրն ինչ համբերությամբ է սպասում որդիների վերադարձին, բարձունքը կոչեցին Պառավի թումբ: Այդպես Պառավի թումբ, Պառավի թումբ ասելով՝ բարձունքն ու գյուղը կոչվեցին Պառավաթումբ, որ հետո հնչյունափոխվեց ու դարձավ Բարաբաթում:

Ի դեպ մի ավանդազրույց էլ առնչվում է Գիրք անունով  գյուղին, որ այժմյան Կապանի տարածաշրջանի Գեղանուշ գյուղի մոտ է եղել։ Քաջ են եղել այդ գյուղի մարդիկ: Թշնամու հարձակման ժամանակ Կովսական գավառի բոլոր գյուղերի մագաղաթները բերել են այստեղ, որի պատճառով էլ գյուղը կոչվել է Գիրք: Մեզ է հասել հազարամյակի ճանապարհ անցած Գիրք գյուղի բնակիչների թևավոր խոսքը. «Ավելի լավ է մեռնել, քան թողնել, որ թշնամին գերի վերցնի որդուդ ու գիրքդ»։ Եվ ահա միջնադարում գիրքցիները, թշնամու հարձակումներից խուսափելով, վերցրել են իրենց պահ տված ձեռագրերը, թողել հայրենի գյուղը և անցել Քռի ձախ ափը ու այստեղ հիմնադրել նոր գյուղ և կոչել հայրենի վայրի՝ Գիրքի անունով:

Բեխ տեղանունի հետաքրքրական ստուգաբանություն է ներկայացնում՝ գրելով։

Դե, չկարծեք, թե գյուղը Բեխ է կոչվել բեղ բառից: Դա պատահական զուգադիպություն է: Պատմում են, որ մի հազարամյակ առաջ այստեղ սոսկալի երաշտ է եղել: Սկսել էին չորանալ արտերն ու այգիները: Հենց այդ ժամանակ գյուղի ծերունիներից մեկը խորհուրդ է տալիս փորել գետինը և ջուր հանել։ Եվ ահա ամեն մարդ իր հանդամասում փորում է հողը ու աղբյուրի ակ գտնում: Ասում են՝ դրա համար գյուղը կոչվել է Բխել, այսինքն՝ մի վայր, որտեղից ջուր է բխել։ Հետո այս անունը հնչյունափոխվել է ու դարձել Բեխ։

Սյունյաց աշխարհի տեղանուններին առնչվող այլ բառահոդվածներ կան գրքում՝ Անգեղակոթ, Բաղաբերդ, Բաղացջուր, Բաղացսար, Բռնակոթ, Գեղի, Գորիս, Ձորք, Ղափան, Սյունիք և այլն։

Հեղինակը ծագումով Արցախ աշխարհից է,  Ասկերանի շրջանի Դահրավ գյուղից 1950-ին Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո գործուղվել է Կապան, նախ՝ Լենհանքերի դպրոցում որպես ուսմասվար և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ, ապա՝ դպրոցական տեսուչ։ 1952-1955 Կապանի շրջժողկրթբաժվար, միաժամանակ դասավանդել է քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում (1955-1959), ապա աշխատել  «Պղնձի համար» և «Քաջարան» թերթերի խմբագրություններում։

1960 թվականից հետո նա տեղափոխվել է Երևան, աշխատել հայկական հեռագրական գործակալությունում (այժմ՝ Արմենպրես)։ 1971 թվականից մինչև իր մահը աշխատել է Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում՝ պատասխանատու քարտուղար և գլխավոր խմբագրի տեղակալ, 1979 թվականից՝ պատասխանատու քարտուղար։

Մահացել է  2001 թվականին՝ 76 տարեկանում։

Հայկ Խաչատրյանը բեղուն գրիչ է ունեցել։ Գրել է պատմավեպեր։ Առաջին գիրքը լույս է տեսել 1967 թվականին՝ Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված «Էրեբունի» վեպը։ Այնուհետև ընթերցողի սեղանին է դրել «Տիգրան Մեծ», «Արտավազդ», «Արտաշես», «Քերթողահայրը», «Երվանդ Սակավակյաց», «Տրդատ Մեծի խաչը», «Վաչագան» և այլ պատմավեպերը, «Հացապատում», «Սոսյաց անտառ», «Արքայապատում», «Հայոց թագուհիները», «Հայոց հնօրյա զվարճախոսները» և այլ պատումաշարերը։ Ունի նաև անտիպ ստեղծագործություններ։

 

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12