ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆ ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԻ ԱՅՑԸ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ

26.05.2022 16:46
4274

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում մայիսի 25-ին հյուրընկալվել է Մեղրի համայնքում:

Դեսպանը հանդիպում է ունեցել Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի, ՌԴ սահմանապահ զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Բուրշտինի և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Սինյակովի հետ:

Հանդիպման ընթացքում Բագրատ Զաքարյանը դեսպանին ծանոթացրել է համայնքում առկա խնդիրներին, ինչպես նաև ներկայացրել համայնքի զարգացման հնարավորություններն ու ուղիները:

Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Մեղրին յուրահատուկ դիմագիծ ունի և այստեղ ինքը զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության նախադրյալներ է տեսնում:

Դեսպանն ու համայնքի ղեկավարն անդրադարձել են նաև այն կրթական, մշակութային ծրագրերին, որ իրականացնում է դեսպանատունը համայնքում։ Բագրատ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սերգեյ Կոպիրկինին Մեղրի համայնք այցելելու և հայ-ռուսական բարեկամության համատեքստում մեր երկրին աջակցելու համար:

Բագրատ Զաքարյանն անդրադարձել է նաև անվտանգային առումով Մեղրի համայնքում ռուս սահմանապահների ներկայության կարևորության հարցին՝ շնորհակալություն հայտնելով սերտ համագործակցության ու տարբեր հարցերում նրանց կողմից ցուցաբերված աջակցության համար:

Ներկաները քննարկել են նաև առավել ակտիվ համագործակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, ենթակառուցվածքներին վերաբերող այլ հարցեր։

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11