ՆԳՆ-ն պարզաբանում է՝ ինչպես հերթագրվել ID card-ի ստացման համար

06.05.2025 16:21
1103

Ներքին գործերի նախարարությունից հիշեցնում են, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card): Նախարարությունից նշում են, որ նախապես պետք է գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։

«Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող ցանկացած Ձեզ հարմար ՄՔԾ տարածքային ստորաբաժանում և տեղում հերթի տերմինալից կտրոն վերցնել՝ սպասել կենդանի հերթում և սպասարկվել։ Ընդ որում, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գրասենյակներում ներկայումս չկա ծանրաբեռնվածություն և կենդանի հերթում երկար սպասելու անհրաժեշտություն չի առաջանում։ Վավերական նույնականացման քարտով անհրաժեշտ է մոտենալ բջջային օպերատորին և ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրությունը (mID)»,- հայտնում են նախարարությունից։

Ի դեպ, կառավարության ապրիլի 30-ի նիստին պարզ դարձավ, որ ՆԳՆ-ն չունի բավարար քանակով նույնականացման քարտեր թողարկելու հնարավորությունը։ Նման արձանագրում արել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգն էինք ներդնում, պարզ էր, որ մեզ անհրաժեշտ է լինելու 400-500 հազար նույնականացման քարտ։ Բայց 2025 թվականի հունվարի դրությամբ թողարկման հնարավորությունը ամսական ընդամենը 10 հազար էր։ Այսինքն՝ հունվարի 1-ին մենք արդեն գիտեինք, որ 400 հազար մարդ պետք է այդ քարտն ունենա՝ հայտարարագիր լրացնելու համար, սակայն թողարկման կարողությունը շատ ցածր էր։ Եվ դրա մասին ես տեղեկացել եմ ուշ»,- ասել էր վարչապետը։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ արդեն տպագրվել է շուրջ 82 հազար նույնականացման քարտ։ Ըստ նրա՝ Երևանում և մարզերում մոտ 56 հազար քաղաքացի սպասում է, որպեսզի դիմի անձնագրային բաժանմունք։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40