Անկախության տոնի առթիվ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը

21.09.2025 12:51
777

Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 21-ը մեր նորագույն պատմության ամենակարևոր և հիշարժան էջերից է, երբ հայ ժողովուրդը կրկին բարձրաձայնեց իր անսասան կամքը՝ ապրել անկախ ու ազատ։

Անկախությունը մեզ համար միայն պետականության հաստատում չէ․ այն մեր ժողովրդի ոգու հաղթանակն է, մեր միասնականության արդյունքն ու ապագայի երաշխիքը։ Այս օրը կոչ է յուրաքանչյուրիս՝ հավատարիմ մնալու մեր ազգային արժեքներին, մեր արմատներին ու մեր ինքնությանը։

Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք լինել միակամ և միասնական՝ ի փառս մեր հերոսների հիշատակի և ի շահ մեր ապագա սերունդների։ Անկախությունը մեր բոլորի անձնական պատասխանատվությունն է․ յուրաքանչյուրիս պարտքն է իր տեղում գործով ու նվիրումով նպաստել Հայաստանի Հանրապետության հզորացմանը և բարգավաճմանը։

Թող այս տոնը մեզ ներշնչի նոր ձեռքբերումների, ամրապնդի մեր հավատն ու վճռականությունը և առաջնորդի դեպի ուժեղ ու զարգացող Հայաստան։

Շնորհավոր Անկախության տոնը

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08