Արցախն էլ պիտի ներդնի սպանդանոցային մորթի կարգավորումը, եթե ուզում են՝ այդ միսը հայաստանյան շուկայում վաճառվի

22.01.2020 18:50
1111

Մեր շուկայում հուլիսի 1-ից սկսած այլեւս հինգերոդ ձեւ կոչված սերտիֆիկատ չունեցող ոչ մի մսամթերք չի վաճառվելու։ ԱԺ-ում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հարց հնչեցրեց, որ եթե Հայաստանում անցում կատարվի բացառապես սպանդանոցային մորթի, ապա Արցախի դեպքում այս հարցն ինչպե՞ս է լուծվելու, քանի որ մենք նաեւ այնտեղից ենք մսամթերք բերում։ Վարչապետը պատասխանեց, որ Արցախի Հանրապետությունն էլ հայելային ձեւով պիտի ներդնի այդ կարգավորումը, եթե ուզում են, որ հայաստանյան շուկայում այդ միսը վաճառվի․

«Սա է տրամաբանությունը եւ էլի եմ ասում, որ հստակ հանձնարական եմ տվել, փետրվարի վեցին կընդլայնենք ֆինանսական հնարավորւթյունները, կմեծացնենք առաջարկի գրավչությունը, կընդլայնենք լիզինգի պայմանները։ Էսօրվա պայմաններով սպանդանոցներն իրենք ունեն պարտավորություն՝ տեղափոխել մորթի ենթակա կենդանիներին, ընդ որում՝ մինչեւ 30 կմ՝ անվճար է արվում։ Մյուս հաշվարկները, որ ասում են՝ բա գյուղացին սպանդանոցին վճարի՝ վնաս կկրի, ուզում եմ ասել, որ հիմա էլ վճարում են, որովհետեւ մորթ անողները, ընդունված պրակտիկա է, փորոտիքը վերցնում են, մսի որոշակի հատված վերցնում են, ոտքերը, գլուխը վերցնում են, վերջում էլ 1000-2000 դրամ են վերցնում։ Մենք գիտենք, որ սպանդանոցներ կան՝ ասում են՝ մենք էլ ենք պատրաստ նույն պայմաններով աշխատել»։

Անդրադառնալով աշխատատեղերի հետ կապված խնդրին՝ Փաշինյանն ասաց, որ նույն պրոֆեսիոնալ մորթ անողները արդեն ոչ թե «բուշլատով ու ռեզինի սապոգներով», այլ նորմալ արտահագուստով կգնան, աշխատանքի կընդունվեն սպանդանոցներում․

«Ասֆալտի վրայից եւ հակահիգինեիկ պայմաններում միս վաճառելը պետք է բացառվի ՀՀ-ից։ Սա այլընտրանք չունի»,- եզրափակեց Փաշինյանը։

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34