Ե՛վ ցուցահանդես, և՛ պարգևատրում

01.10.2025 11:53
822

Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում սեպտեմբերի 30-ին գույների խաղ էր և անմիջական մթնոլորտ: Երաժիշտների եռյակը՝ Շուշանիկ Գևորգյան (դաշնամուր), ջութակահարներ Լիլիա Ղազարյան, Լիաննա Սողոմոնյան, հոգեհարազատ մեղեդիներ էին հնչեցնում: Կազմակերպվել էր Կապանի մանկական գեղարվեստի դպրոցի 2024-2025 ուստարվա հաշվետու ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր տարիքի և զբաղմունքի արվեստասերներ, նաև արվեստագետներ՝ գեղանկարիչներ Ռոմեն Ղոնյան, Սեյրան Աղավելյան, Հրանտ Էլչյան, Ռուբեն Կոստանդյան, քանդակագործ, դպրոցի երկարամյա նախկին տնօրեն Ստեփան Դավթյան:

Ցուցադրանքում  ներկայացված էր կրթօջախի 72 սանի գեղանկարչական աշխատանքներ, ինչպես նաև դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ, որոնք որոշակի պատկերացում էին տալիս նրանց գեղագիտական ընկալումների մասին:

-Երեխաների աշխատանքներում երևակվում են ուսուցիչների ջանքերը, որոնք սաներին ուղղորդում են դեպի արվեստի աշխարհ: Նման ցուցահանդեսները ոգևորում են երեխաներին, նրանց մեջ պատասխանատվության զգացում ձևավորում գեղանկարչության հանդեպ,- «Սյունյաց երկրին» փոխանցեց գեղանկարիչ Հրանտ Էլչյանը:

– Աշխարհի ամենաանկեղծ նկարիչները երեխաներն են, նրանց գեղագիտական դաշտը մաքուր է, շրջապատող աշխարհի նրանց ընկալումը՝ անմիջական։ Դա երևում է այստեղ ցուցադրված նրանց աշխատանքներում, եթե մարդիկ ուզում են դրական լիցքեր ստանալ, պետք է այցել են այս ցուցահանդեսը, – այսպիսի կարծիք հայտնեց գեղանկարիչ Ռուբիկ Կոստանդյանը (Ուբակ)։

Կապանի գեղարվեստի մանկական դպրոցը հիմնադրվել է 1972 թվականին՝ տնօրեններ Վահրամ Խաչատրյան, Վանյա Գրիգորյան, Ստեփան Դավթյան: Ներկայիս տնօրեն Հասմիկ Գրիգորյանը դպրոցի 12 շրջանավարտի հանձնեց ավարտական վկայականներ: 2024-2025 թթ. ուստարում  տարբեր  ցուցահանդեսների մասնակցած և առաջնություն շահած սաները ստացան իրենց պարգևները: Ընդհանուր առմամբ՝ դպրոցն ունեցել է 658 շրջանավարտ:

 Վահրամ Օրբելյան

 

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11