Հայկական անօդաչուներն էլ են թռչում առաջնագծի ողջ երկայնքով. Տոնոյան

13.06.2019 11:54
1061

Տոնոյանի խոսքով` մեր կողմից էլ կան հատուկ ջոկատայինների կուտակումներ։

Հայկական անօդաչուներն էլ են թռչում առաջնագծի ողջ երկայնքով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Արցախի ՊԲ–ն հայտարարել էր, որ առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական դրոնների թռիչքների աճ։

«Մեր անօդաչուներն էլ են թռչում առաջնագծի երկայնքով։ Մեր կողմից էլ կան հատուկ ջոկատայինների կուտակումներ։ Մենք այժմ վերլուծում ենք հակառակորդի զորավարժությունները»,–ասաց նա։

Հարցին, թե պատերազմի իրական վտա՞նգ կա` Տոնոյանը պատասխանեց, որ եթե լինի նման սպառնալիք, կտեղեկացվի այդ մասին։

Նախարարի խոսքով` երեկվա ու այսօրվա զեկույցներով` համեմատաբար կայուն վիճակ է առաջնագծում։

Հիշեցնենք, որ երեկ տարածած Արցախի ՊԲ–ի հաղորդագրության համաձայն` առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:



armeniasputnik.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22