Փեզեշքիանն Ալիևի հետ զրույցում հերքել է Իրանի առնչությունը Նախիջևանի վրա հարձակմանը

09.03.2026 10:23
367

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Թեհրանը որևէ առնչություն չունի Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպի հետ։ Այս մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ալիևը հայտարարել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետաքննելու անհրաժեշտության մասին։

«Մարտի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց։ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Նախիջևանում ավիահարվածը որևէ առնչություն չունի Իրանի հետ, և ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի», - հավելել է մամուլի ծառայությունը։

Մարտի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և պաշտպանության նախարարությունը հայտնել են Իրանից արձակված անօդաչուների մասին։ ԱԹՍ-ներից մեկն ընկել էր Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, ևս մեկը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մերձակայքում։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկիրն իրավունք ունի հակահարված տալու։ Իրանի գլխավոր շտաբը հերքել է անօդաչու թռչող սարքեր Ադրբեջանի օդային տարածք արձակելու մասին տեղեկությունը՝ միջադեպի համար մեղադրելով Իսրայելին։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40