Գորիսի համայնքապետարանից ձերբակալված անձանց լուսանկարահանել են իրենց կամքին հակառակ. ՄԻՊ

18.08.2021 17:54
3985

Գորիսի համայնքապետարանից ձերբակալված անձանց տեսա և լուսանկարահանել են իրենց կամքին հակառակ, ոստիկանները եղել են դիմակավորված ու զինված, չեն ներկայացել. ձերբակալվածներին Պաշտպանի ներկայացուցիչների այցի մանրամասները:

Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Երևանի Ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու երեկ ձերբակալված Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին, Սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ և Ֆինանսական բաժնի մասնագետ երկու կանանց:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ, ստուգվել է իրավունքների պաշտպանության վիճակը:

Այցի, առանձնազրույցների, ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել մարդու միջազգայնորեն երաշխավորված իրավունքների մի շարք խնդիրներ՝

· Գորիս համայնքի ղեկավարի 2 տեղակալների, համայնքապետարանի 2 աշխատակցի ձերբակալելու նպատակով բերման ենթարկելու համար Ոստիկանության ծառայողները սկզբում փակել են համայնքապետարանի շենքի բոլոր մուտքերը.

· Այնուհետև, Ոստիկանության, ըստ առանձնազրույցների, 20 դիմակավորված և ինքնաձիգներով զինված ծառայող համայնքապետարանի շենքում իրականացրել է համայնքային ծառայողների ձերբակալումը և տեղափոխել Երևան քաղաք:

Ոստիկանության նշված ծառայողներից բացի, 1 հոգի եղել է քաղաքացիական հագուստով, որն էլ աչքի է ընկել ձերբակալվողների նկատմամբ ագրեսիվ պահվածքով:

Ոստիկանության ծառայողները բոլոր բերման ենթարկվածներին, այդ թվում՝ 3 կանանց, մեքենայով տեղափոխելու ողջ ընթացքում եղել են դիմակներով ու ինքնաձիգներով զինված: Ձերբակալման որոշումն իրագործելիս և բերման ենթարկելու ողջ ընթացքում ձերբակալվածներին չեն ներկայացել:

· Բերման ենթարկելիս, մասնավորապես՝ համայնքապետարանի շենքից դուրս բերելիս ու մեքենա նստեցնելիս, իրականացրել են լուսանկարահանում և տեսանկարահանում:

Ընդ որում, դա տեղի է ունեցել ձերբակալվողների, այդ թվում՝ կանանց կամքին հակառակ: Կանանցից մեկն էլ պահանջել է դադարեցնել նկարահանումը, քանի որ դա արվել է իր արժանապատվությունը ոտնահարող եղանակով, սակայն նրանք չեն դադարեցրել տեսա և լուսանկարահանումը: Ի պատասխան այս պահանջի, ոստիկանները նշել, որ եթե այդ կերպ պահանջկոտ է, ուրեմն առաջինն իրեն են նկարահանելու:

Բոլոր ձերբակալվածները, այդ թվում՝ 3 կանայք, նշել են, որ իրենց բերման ենթարկելը տեղի է ունեցել արժանապատվությունը նվաստացնող եղանակով, ցուցադրաբար, հատուկ արվել է այնպես, որ դա տեսնեն համայնքապետարանի շենքում գտնվողներն ու քաղաքի բնակիչները:

· Ձերբակալման և բերման ենթարկելու գործընթացը կազմակերպվել է այնպես, որ ազատությունից զրկված անձինք հնարավորություն չունենան հրավիրելու փաստաբան:

Ոտիկանության ծառայողները թույլ չեն տվել օգտվել զանգի իրավունքից (միայն կանանցից մեկի խնդրանքով նրան թույլ են տվել ընտանիքի անդամներից մեկին ուղարկել կարճ հաղորդագրություն, երբ գտնվել են մեքենայի մեջ)՝ առանց պատճառաբանության կամ որևէ պատճառ նշելու:

Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ահազանգեր է ստացել նաև նրանցից մի քանիսի ազգականներից, որ տեղյակ չեն, թե որտեղ են գտնվում:

· Մենուա Հովսեփյանը տեղեկացրել է, որ շենքից դուրս բերելիս և մեքենա նստեցնելիս իր նկատմամբ կիրառվել են ձեռնաշղթաներ, նրա պնդմամբ, միայն լուսանկարելու և տեսանկարելու համար:

· Ձերբակալվածներից երեքն ունեն անչափահաս երեխաներ:

Բոլոր ձերբակալվածները չեն ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները: Նշել են, որ իրեց նկատմամբ հետապնդումները, այդ թվում՝ ազատությունից զրկելն անօրինական են՝ հիմքեր չունեն և կատարվել են իրենց իրավունքների խախտումներով:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ բերման ենթարկելու և ձերբակալելու կապակցությամբ Ոստիկանության ծառայողների նշված գործողությունները ուղղակիորեն խախտում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի և միջազգային այլ կառույցների պահանջները:

Մասնավորապես, միջազգային նշված իրավաբանության ուղիղ պահանջներով՝ դիմակով և ինքնաձիգերով զինված լինելը թույլատրելի է միայն բացառիկ դեպքերում, երբ, օրինակ, բերման ենթարկվողներն իրական վտանգ են սպառնում Ոստիկանության ծառայողների կյանքին:

Ընդ որում, դիմակների, ձեռնաշղթաների կիրառումը և առավել ևս ինքնաձիգերով 20 ոստիկանի զինված լինելը պետք է լինի բարձր չափանիշներով հիմնավորված:

Իրավապահ մարմինը պետք է ցույց տա, թե ինչ հանգամանքներով էր պայմանավորված այդ քանակի ինքնաձիգերով զինված, դիմակավորված ոստիկանների կողմից բերման ենթարկելն ու ձերբակալումն իրականացնելը, ովքեր նաև կիրառել են ձեռնաշղթաներ, ինչպես նաև չեն ներկայացել բերման ենթարկելու ողջ ընթացքում:

Միջազգային նշված պահանջներն ունեն կանխարգելիչ նշանակություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել իրավապահ մարմինների հաշվետվողականությունն ու թույլ չտալ վատ վերաբերմունքի որևէ դրսևորում:

Իսկ կոնկրետ դեպքում խոսքը գնում է 1 տղամարդու և 3 կնոջ մասին: Ընդ որում, կանանցից մեկն էլ 65 տարեկանից բարձր է: Միջազգային նշված պահանջներին հակասում է նաև այն, որ ոստիկանության ծառայողները բերման ենթարկելու ողջ ընթացքում, այդ թվում՝ Երևան տեղափոխման ընթացքում, չեն ներկայացել:

Ազատությունից զրկված ցանկացած անձի համար փաստաբանի, զանգի իրավունքները, վատ վերաբերմունքի բացառման պահանջները միջազգայնորեն ուղիղ երաշխավորված նվազագույն երաշխիքներ են: Դրանք նպատակ ունեն քրեական վարույթի սկզբնական՝ ամենառիսկային փուլում պաշտպանել մարդուն ոչ օրինական հետապնդումներից ու ազատությունից ոչ օրինական զրկելուց, երաշխավորել նրա արդարացի պաշտպանությունը պետության գործադրած քրեական հետապնդման մեխանիզմից:

Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավապահ մարմիններին:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11