Օտար լեզուների քննությանը մասնակցել է ավելի քան 5700 դիմորդ

10.06.2022 20:31
3296

Դիմորդները վաղ առավոտյան արթնացել, քննական կենտրոն են շտապել: Միասնական քննությունների երկրորդ օրն է, հերթը՝ օտար լեզուներինը:

Նախ գրանցվում են, քննասենյակ մտնելուց առաջ էլ պայուսակները, բջջայիններն ու սմարթ ժամացույցները նախատեսված հատվածում թողնում:

Քննասենյակ թույլատրվում է միայն ջուր ու քաղցր տանել: Համար 135 դպրոցում 160 դիմորդ է քննություն տալիս, բոլորը՝ անգլերեն: Իսկ հանրապետությունում, ընդհանուր առմամբ, անգլերեն հանձնողների թիվը 5587 է, 96 հոգի գերմաներեն են նախընտել, 65-ը՝ ֆրանսերեն, երկուական դիմորդ էլ՝ իսպաներեն ու իտալերեն: Պարսկերեն հանձնողներ այս տարի չկան, նախորդ տարի երկուսն են եղել: Ռուսերենն էլ կհանձնեն քննական վերջին օրը՝ հունիսի 24-ին:

Նինան անգլերեն է ընտրել: Երևանի պետական համալսարանի դիմորդ է, հոգեբան է ցանկանում դառնալ:

Նինա Պետրոսյան (դիմորդ) - Եթե ամե ինչ լավ ստացվի, գերնպատակը կլինի այնպես անեն, որ երջանիկ մարդիկ շատ լինեն;

Լևոնն էլ ծրագրավորողի մասնագիտությունն է ընտել: Սլավոնական համալսարան է դիմել: Կողմնորոշվելիս նախասիրություններից բացի նաև աշխատաշուկայի պահանջարկն է հաշվի առել:

Լևոն Բակալյան - Ծրագրավորողը ազատություն ունի՝ աշխատել տարբեր երկրներից Այդ մասնագիտությունների համար կա պահանջարկ:

Այս քննական կենտրոնում երկու բացակա ունեին: Նրանք երկրորդ փուլին մասնակցելու համար պետք է դիմեն հանձնաժողովին: Մինչև այդ այստեղ քննության մեկնարկից առաջ նախ կարգը ներկայացրին:

Օտար լեզուների քննության տևողությունը մյուս առարկաներից տարբերվում է: 3 ժամի փոխարեն դիմորդները թեստը լրացնելու համար 2.5 ժամ ունեն: Որոշումը կայացնելիս նախորդ տարիների փորձն են հաշվի առել:

Արշալույս Գալստյան (թիվ 135 դպրոցի քննական կենտրոնի ղեկավար) - Օտար լեզուների դեպքում դիմորդները հեշտությամբ են հաղթահարում:

Իսկ նրանք, ովքեր քննության ավարտից հետո արդյունքից դժգոհ կլինեն, երեք օր հետո կարող են դիմել բողոքարկման հանձնաժողովին: Ի դեպ՝ այս տարի քննությունների կարգում փոփոխություն է եղել:

Մինչ քննությունն ընթանում էր, ծնողները դպրոցի տարածքից չհեռացան: Տեսախցիկների օգնությամբ հետևեցին քննության ընթացքին:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40