Հուշագիր՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության և Սյունիքի մարզպետարանի միջև

01.02.2023 18:00
1139

Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետարանը (ի դեմս մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի) և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (ի դեմս գլխավոր տնօրեն Ռ. Խուդոլիյի) կնքել են համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով զարգացման արդի փուլում Սյունիքի մարզի սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրներն ու ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման խիստ անհրաժեշտությունը։

Նախատեսվում է համագործակցությունն իրականացնել առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տնտեսական, բնապահպանական բնագավառներում։

Հուշագրով կողմերը համաձայնել են համագործակցել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համապատասխան ոլորտներում մշտադիտարկման իրականացման, այդ ոլորտների վերաբերյալ խորհրդակցությունների, հանդիպումների, այլ միջոցառումների կազմակերպման, փորձի փոխանակման, նորարարական դրամաշնորհային ծրագրերի համատեղ մշակման և իրականացման ու այլ հարցերի շուրջ։

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը մասնավորապես ասաց. «Շատ կարևոր է, որ սոցիալական օգնությունը լինի նպատակային և միտված լինի կայուն զարգացմանը, իսկ դրա համար ուղղությունների և նպատակների համատեղ համակարգումն անհրաժեշտություն է։ Չհամակարգված սոցիալական ծրագրերն ունենում են կարճաժամկետ ազդեցություն, և տարիներով ծախսված զգալի գումարները չեն ապահովում կայուն արդյունք։ Այս հուշագիրը հնարավորություն է ընձեռում նախանշել ռազմավարական ուղղությունները և համատեղել ջանքերը՝ թիրախային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Ինձ համար հատկապես կարևոր է սոցիալական և բնապահպանական կայունության կարևորության գիտակցումը և այդ ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Խնդիրները շատ են, բայց մեր լուծումները պետք է կենտրոնանան ոչ թե արագ, այլ կայուն, երկարաժակետ ու ռազմավարական արդյունքների վրա»։

Հուշագիրը գործում է հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչուր տարի հաստատված, ընթացիկ տարվա համար նախատեսված գործողությունների պլանով:

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12